Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Արհեստական բանականության գործնական կիրառությունը աշխատանքում և բիզնեսում
event organizer logo
AmCham
Բիզնես ասոցիացիա
Միջոցառման մանրամասներ
Մար 06 | 09:00 - 14:00
Պարոնյան 40
AmCham

Ուրախ ենք հրավիրել Ձեզ «Արհեստական բանականության գործնական կիրառությունը աշխատանքում և բիզնեսում» թեմատիկ սեմինարի, որը կազմակերպվում է ԱԱՊՀ-ի Կրթության և աշխատուժի զարգացման կոմիտեի և Այ Թի Պարկ բիզնես կենտրոնի համագործակցությամբ: 6 մարտ, 2026 09:00 – 14:30 DataArt Armenia, Պարոնյան 40 Խոսնակ՝ պարոն Գարեգին Չուգասզյան, AgentPark Ltd-ի գործադիր տնօրեն Այս սեմինարը հնարավորություն կտա ձեռք բերել գործնական գիտելիքներ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների, դրանց բիզնես կիրառությունների և ռազմավարական ներդրման շրջանակների վերաբերյալ։ Դասընթացի ավարտին դուք կկարողանաք՝ Հասկանալ ԱԲ-ի հիմունքները և դրանց տարբերությունը, Բացահայտել ԱԲ-ի գործնական կիրառությունները, Գնահատել ԱԲ-ի գործիքները և հարթակները բիզնեսում կիրառելու համար, Ճանաչել ԱԲ-ի ներդրման հնարավորություններն ու ռիսկերը, Մշակել ԱԲ-ի ինտեգրման ճանապարհներ, Կողմնորոշվել ԱԲ-ին առնչվող էթիկական կիրառման սկզբունքներում։ Դասընթացը ներառում է՝ ուսումնական նյութեր, ընտրված գործիքակազմի և ընթերցումների ուղեցույց, մասնակցության հավաստագիր, փորձառու մենթորներ՝ ԱԲ-ի խորքային գիտելիքներով և բիզնես փորձով։

Այլ միջոցառումներ