

The Power of Many միջոցառումը հավաքեց ավելի քան 100 հյուրերի Craftsmen’s Tsakhkadzor ռեստորանում՝ բացօթյա և եղևնիներով շրջապատված գեղեցիկ միջավայրում: Միջոցառումը ցույց տվեց, թե որքան կարևոր է համագործակցությունը HR մասնագետների և տարբեր ղեկավարների միջև՝ ուժեղ և արդյունավետ թիմեր ձևավորելու համար:
Միջոցառման ինտերակտիվ ձևաչափը թույլ տվեց հյուրերին ոչ միայն լսել, այլև ակտիվ մասնակցել քննարկումներին, կիսվել փորձով ու գաղափարներով, ուսումնասիրել թիմերի լավագույն կառուցվածքը և արդյունավետ աշխատանքի մոտեցումները: Կես ժամվա ընթացքում յուրաքանչյուրը ձեռք բերեց 10-ից ավել նոր գործընկեր և կապեր:
Միջոցառումը դարձավ ապացույց, որ համագործակցությունը ուժեղացնում է թիմերը և բացում նոր հնարավորություններ զարգացման համար:
Միջոցառման անակնկալն էր պրոֆեսիոնալ սոմելիեի կողմից անցկացված գինու մաստեր-կլասը, որը ոչ միայն հաճելի ավարտ դարձավ օրվա համար, այլև հնարավորություն տվեց շարունակել նեթվորքինգը ոչ ֆորմալ մթնոլորտում՝ բնության գրկում, մաքուր օդի և ջերմ, ընկերական միջավայրում:
Միջոցառման գլխավոր հովանավոր` FYM Hospitality









