
30Սեպ
ԱնվճարԳիտության շաբաթ
Սեպ 30 | 10:00 - Հոկ 05 | 19:00
Freedom Square

«Գիտուժը» հանրային նախաձեռնություն է, որը ձևավորվել է 2021 թվականին։ Այս պահին ավելի քան 190 ընկերությունների հիմնադիրներ և ձեռներեցներ, ինչպես նաև 24 ասոցիացիաներ ու հիմնադրամներ տեխնոլոգիական, բիզնես և այլ համայնքներից միավորվել են «Գիտուժ»-ի օրակարգի շուրջ: Նշենք, որ համայնքը շարունակում է անընդհատ մեծանալ։ Գիտուժի օրակարգը բյուրեղացված է մեր առաքելության և տեսլականի մեջ։ Հայաստանում գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների (ԳՀՓՄ) քաղաքականության մշակման, պետական հատկացումների ավելացման, ինչպես նաև գիտության հանրահռչակման համար «Գիտուժ» նախաձեռնության ջանքերը խթան են հանդիսացել այս օրակարգում մի շարք առաջընթացների համար: