Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Վարքագծի կանոնները որպես կորպորատիվ կառավարման գլխավոր տարր
event organizer logo
AUA Extension
Կրթություն
Միջոցառման մանրամասներ
Ապր 09 | 18:30
Բաղրամյան պողոտա, 40
AUA Extension

Վարքագծի կանոնները որպես կորպորատիվ կառավարման հիմնական տարր։ Բացահայտեք ինչպես են էթիկական չափանիշները, իրավական պարտավորությունները և կորպորատիվ արժեքները միավորվում արդյունավետ վարքագծի կանոններում: Սովորեք մշակել և ներդնել այնպիսի կանոններ, որոնք կկառուցեն վստահություն, կխթանեն թափանցիկությունը և կձևավորեն ձեր կազմակերպության մշակույթը: Ինտերակտիվ մոտեցում Իրական դեպքերի քննարկում Գործնական խորհուրդներ առաջնորդների և մասնագետների համար Ապրիլի 9 | 18։30 – 21:30 Մասնակցության վճար՝ 9,000 դրամ Վայր՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարան Դասընթացը կհետաքրքրի գործարար առաջնորդներին, ղեկավարներին, մարդկային ռեսուրսների մենեջերներին, ինչպես նաև կորպորատիվ էթիկայի և կառավարման պահպանման համար պատասխանատու ցանկացած անձանց։ Արտյոմ Պետրոսյանը ունի ավելի քան 15 տարվա կառավարման փորձ հանքարդյունաբերության և իրավաբանական ոլորտներում, «Սկոլկովո» բիզնես դպրոցի գործադիր MBA, իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան և Ստրասբուրգի համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի մասնագիտական վերապատրաստում։

Այլ միջոցառումներ