

In Loop-ի տարվա վերջին վեբինարը նվիրված է շատ արդի թեմայի՝ արհեստական բանականությանը և SEO-ի ապագային։
Վերջերս անցկացրած հարցման արդյունքում մեր համայնքի մեծամասնությունը (60%) ընտրել էր հենց այս թեման, ուստի սրանով էլ մենք կամփոփենք տարին 🚀
Այս վեբինարում կխոսենք, թե ինչպես է արհեստական բանականությունը փոխում որոնման տրամաբանությունը, և ինչ իրական փորձարկումներ ենք իրականացրել Loopex Digital-ում՝ հասկանալու՝ · Ինչպե՞ս է AI-ով գրված բովանդակությունը վարկանիշավորվում Google-ում, · Ինչո՞վ է GEO-ն տարբերվում ավանդական SEO-ից և ինչպես հայտնվել AI-ի գեներացրած պատասխաններում, · Ի՞նչ AI ավտոմատացումներ կարող եք ներդնել SEO-ում, · Ո՞ր հմտություններն են դառնում կարևոր SEO մասնագետների համար:
Վեբինարի ընթացքում կներկայացվեն նաև գործնական օրինակներ և case study-ներ Loopex-ի փորձից, որոնք ցույց են տալիս SEO-ի իրական արդյունքները։
🎯 Ու՞մ համար է այս վեբինարը · Մարքեթինգի ղեկավարների և SEO մասնագետների, ովքեր արդեն պլանավորում են իրենց 2026-ի SEO ռազմավարությունը, · Գործարարների և ղեկավարների, ովքեր ցանկանում են հասկանալ SEO-ի միտումները և ձեռք բերել մրցակցային առավելություն AI-ի դարաշրջանում, · SEO էնտուզիաստների, ովքեր դիտարկում են SEO-ն որպես ապագա կարիերայի ուղղություն։

