Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ
Վերաապահովագրության բաժնի մասնագետ
Yerevan March 18
Job description
35 views
Office-based
Full-time
Middle
Նաիրի Ինշուրանս ԱՍՊ Ընկերությունը՝ լինելով ապահովագրական շուկայի կայուն և վստահելի ընկերություններից մեկը, ընդլայնում է իր թիմը և փնտրում մոտիվացված ու անընդհատ զարգացման ձգտող Վերաապահովագրության բաժնի մասնագետի։
Requirements
- Բարձրագույն կրթություն,
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
- MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Վերլուծական մտածողություն և բանակցային հմտություններ,
- Գործարար նամակագրության իրականացման ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն,
- Սահմանված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
- Ապահովագրական ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
Responsibilities
- Վերլուծել և գնահատել ապահովագրական ռիսկերը՝ վերաապահովագրական ծրագրերի և պայմանագրերի ձևավորման նպատակով,
- Կազմակերպել վերաապահովագրական պայմանագրերի պատրաստման, համաձայնեցման և կնքման գործընթացը՝ ապահովելով համապատասխանությունը ընկերության ներքին քաղաքականություններին,
- Պահպանել և զարգացնել համագործակցությունը տեղական և միջազգային վերաապահովագրող գործընկերների հետ,
- Վերաապահովագրողներին տրամադրել պատահարների և վնասների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն,
- Ստանալ և վերլուծել վերաապահովագրական առաջարկները և սակագները ընկերության կողմից ստանձնվող ռիսկերի համար,
- Պատրաստել եռամսյակային հաշվետվություններ, իրականացնել դրանց համաձայնեցումը վերաապահովագրողների հետ և ապահովել հաստատման գործընթացը,
- Ընկերության տեղեկատվական համակարգերում մուտքագրել վերաապահովագրման ենթակա ռիսկերը և ապահովել տվյալների ճշգրտությունը,
- Իրականացնել բաժնի անմիջական գործառույթներին առնչվող այլ աշխատանքներ։
Specialty
Insurance
Required skills
Negotiation skills
Benefits
Առողջության ապահովագրություն
Կատարողականի վրա հիմնված պարգևատրման KPI համակարգ
Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ
Not sure if you should apply?
Many people don't apply because they're not 100% qualified, If you match at least 60% of the requirements, we encourage you to apply. 🙌
Similar offers
Gulf Armenia
Հաշվետար-օպերատոր
Middle
View
Effect Group
Հաշվապահ
Senior
View
Profin LLC
Tax Consultant
MiddleSenior
View
Share this job on your social media platform!
Jobs at Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ

Նաիրի Ինշուրանս Ապահովագրական ՍՊԸ
Insurance
Մեր առաքելությունն է հաճախորդներին մատուցել հուսալի, նորարար և թվային լուծումներով ապահովագրական ծառայություններ` կարևորելով վստահության, ազնվության և հարգանքի մշակույթը։
Size
201-500





