Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
"MENOK" LLC - office and team
"MENOK" LLC logo

"MENOK" LLC

Աշխատանք և կարիերա

Այցելել կայք
  • Գտնվելու վայրը: Abovyan
  • Չափ: 11-50
  • Հիմնադրման ամսաթիվ: 2006

"MENOK" LLC-ի մասին

Բազում տարիների փորձի շնորհիվ ՆԵ լաբորատորիան կարողացավ ստեղծել բանաձևեր, որոնք անվնաս են առողջության համար, որակյալ են և մատչելի։ Մենք հավատում ենք, որ եղունգների անվնաս եւ որակյալ հարդարման ու խնամքի համար հսկայական գումարներ պետք չեն։ Հենց այդ նպատակով էլ ՆԵ ամբողջ թիմն աշխատում է արտադրատեսականին էլ ավելի հասանելի դարձնելու համար բոլորին։

Ինչ է ստեղծում "MENOK" LLC-ը

Յուրաքանչյուր արտադրանք շուկա դուրս գալուց առաջ անցնում է ամբողջական թեստավորում ինչպես ՆԵ, այնպես էլ ՆԵ գործընկեր եվրոպական լաբորատորիաներում և ստանում է որակը երաշխավորող համապատասխան սերտիֆիկատ: Շնորհիվ 7-FREE բանաձևի, ՆԵ ցանկացած արտադրանք ամբողջովին անվնաս է հղի կանանց օգտագործման համար։ Ինչպես նաև արտադրանքներից ոչ մեկը չի փորձարկվում կենդանիների վրա։ Այս պահին ՆԵ-ն առաջարկում է ավելի քան 200 եղունգի լաք, 150 գել լաք, 10-ից ավելի խնամքի միջոց և մոտ 50 օժանդակ նյութեր։

Բենեֆիթներ

  • Ամսական բոնուսներ
  • Անսահմանափակ աճ և ճկունություն
  • Անվճար ընդմիջում
  • Գործուղումներ
  • Անվճար կայանատեղի
  • Միջազգային գործունեություն

Աշխատանքներ "MENOK" LLC-ում

"MENOK" LLC-ում այս պահին բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց "MENOK" LLC-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

ՆԵ գլխավոր գրասենյակը գտնվում է Աբովյան քաղաքում, Երևանի կենտրոնից 25 րոպե հեռավորության վրա։ Գործում է ակտիվ հասարակական տրանսպորտ։ Գրասենյակն ունի ընդարձակ այգի, տեխնիկական անհրաժեշտ բոլոր սարքավորումները, անվճար սուրճի, թեյի և քաղցրավենիքի տրամադրում, խոհանոց, որտեղ ընդմիջումները մատակարարվում են ընկերության կողմից։