Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Evocabank company logo - Ավագ նախագծերի ղեկավար job offer
Evocabank

Ավագ նախագծերի ղեկավար

Yerevan
հունիս 5

Աշխատանքի նկարագրություն

29 դիտում
Գրասենյակային
Ամբողջ դրույք
Միջին
Ավագ

Evoca-ն փնտրում է փորձառու ավագ նախագծերի ղեկավար, ով կղեկավարի խոշոր և բարդ բանկային ու ՏՏ նախագծեր՝ ապահովելով դրանց ամբողջական կառավարումը, շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությունը և արդյունքների ժամանակին ապահովումը։ Այս պաշտոնը նախատեսված է այն մասնագետի համար, ով ունի ուժեղ բանկային փորձ, լավ է հասկանում ՏՏ միջավայրը և կարող է վստահորեն առաջնորդել բազմակողմանի նախագծեր։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
  • բանկում աշխատանքային առնվազն 5 տարվա փորձ,
  • բարդ և բազմակողմանի նախագծերի կառավարման հաջողված փորձ,
  • ArmSoft / Հայկական Ծրագրեր համակարգերի հետ աշխատանքի փորձը պարտադիր, է,
  • ուժեղ փորձ ՏՏ նախագծերի, ՏՏ թիմերի և տեխնիկական լուծումների հետ աշխատանքի մեջ,
  • բանկային համակարգերի, պրոցեսների և փոխգործակցության խորքային իմացություն,
  • ռիսկերի կառավարման, շահագրգիռ կողմերի կառավարման և կատարման վերահսկողության ուժեղ հմտություններ,
  • բարձր մակարդակի հաղորդակցման, բանակցային և ներկայացման հմտություններ,
  • վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Jira, Confluence և project reporting գործիքների հետ խորացված փորձ,
  • մատակարարների կառավարում, փորձարկում/թեստավորում/UAT և բիզնեսի վերլուծության փորձ,
  • PMP, PMI-ACP, Scrum Master, Product Owner կամ այլ մասնագիտական հավաստագրերի առկայություն։

Պարտականություններ

  • խոշոր և բարդ նախագծերի ղեկավարում ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում՝ նախաձեռնման փուլից մինչև ներդրում և փակում,
  • մանրամասն նախագծային պլանների, փուլերի, ռիսկերի, կախվածությունների և ռեսուրսների մշակում և վերահսկում,
  • բիզնես, ՏՏ թիմերի, մատակարարների և ղեկավար կազմի միջև արդյունավետ համագործակցության համակարգում,
  • նախագծերի շրջանակի, ժամկետների, առաջնահերթությունների և որակի վերահսկման ապահովում,
  • խնդիրների Ժամանակին բացահայտում, լուծումների առաջարկությունների և անհրաժեշտ էսկալացիայի ապահովում,
  • բիզնես պահանջների ձևակերպման, լուծումների գնահատման և ներդրման կառավարման մասնակցություն,
  • նախագծերի վերաբերյալ կառավարչական հաշվետվությունների, կարգավիճակային ամփոփումների և ներկայացումների պատրաստում,
  • բաժնում նախագծերի կառավարման մոտեցումների և գործընթացների բարելավման նպաստում։

Մասնագիտացում

Ծրագրի կառավարում
Նախագծի մենեջեր
Ապրանքի մենեջեր

Պահանջվող հմտություններ

Գրել տեխնիկական պահանջներ և բնութագրեր
Agile
Writing User Stories
Ծրագրի կառավարում

Նախընտրելի հմտություններ

Օգտատերերի հետևում և վերլուծություն
JIRA
Խնդիրների հետևման համակարգ
Scrum
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌
Նման աշխատանքներ
Evocabank - Jobs in Armenia
Evocabank
Թվային զարգացման մասնագետ
ՄիջինԱվագ
Դիտել
Optimax Dev - Jobs in Armenia
Optimax Dev
Product Manager
ՄիջինԱվագ
Դիտել
Կիսվեք այս աշխատանքով Ձեր սոց. մեդիա հարթակներում

Աշխատանքներ Evocabank-ում

Դիտել բոլորը
Evocabank company logo - Jobs Armenia
Evocabank
Բանկային գործունեություն
Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies. Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service.
Չափ
501-1000