Evocabank
Համապատասխանության ապահովման պատասխանատու
Yerevan հունիս 5
Աշխատանքի նկարագրություն
25 դիտում
Գրասենյակային
Ամբողջ դրույք
Միջին
Ավագ
Evoca-ն փնտրում էՀամապատասխանության ապահովման պատասխանատու, ով պատասխանատու կլինիօրենսդրական պահանջների մշտադիտարկման և համապատասխանության ապահովման քաղաքականությունից բխող այլ գործառույթների համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Պահանջներ
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ իրավաբանական ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում՝ որպես համապատասպանբության ապահովման կամ ռիսկերի վերահսկողության մասնագետ,
- ՀՀ բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի իմացություն,
- Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի իմացություն,
- ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն,
- արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Պարտականություններ
- օրենսդրական պահանջների մշտադիտարկում, օրենսդրական բացերի հայտնաբերում, առաջարկների ներկայացում,
- նոր կարգավորումների վերլուծություն՝ դրանց ազդեցության և կիրառման գնահատման համար,
- Բանկի ներքին իրավական ակտերի նախագծերի նախնական ուսումնասիրություն, ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում,
- բիզնես ստորաբաժանումներին խորհրդատվության տրամադրում՝ նոր պրոդուկտների, ծառայությունների, գործընթացների և նախաձեռնությունների համապատասխանության գնահատում,
- FATCA և CRS հաշվետվությունների ճշգրիտ կազման ու դրանց ժամանակին ներկայացման հսկողության իրականացում,
- բանկի ներքին գործընթացների համապատասխանության գնահատում, հայտնաբերված խախտումների արձանագրում և դրանց շտկման վերահսկողության իրականացում:
Մասնագիտացում
Կորպորատիվ իրավունք
Բանկային և ֆինանսական օրենքներ
Պահանջվող հմտություններ
Հետազոտական հմտություններ
Դատավարություն
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌
Կիսվեք այս աշխատանքով Ձեր սոց. մեդիա հարթակներում
Աշխատանքներ Evocabank-ում
Դիտել բոլորը

Evocabank
Բանկային գործունեություն
Evocabank provides fast, simple, innovative services and stands out by active use of the latest information technologies.
Our focus is on developing mobile services. We will work in mobile-first format, taking into account convenience of using it via app first when designing a new service.
Չափ
501-1000

