Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Փակ էԱյս հաստիքն այլևս դիմումներ չի ընդունում
Ալֆա-Ֆարմ ՓԲԸ company logo - Դեղագետ/դեղագործ օպերատոր (գիշերային հերթափոխ) job offerԱլֆա-Ֆարմ ՓԲԸ

Դեղագետ/դեղագործ օպերատոր (գիշերային հերթափոխ)

Գտնվելու վայրը:
Yerevan
Զբաղվածության տեսակը:
Գրասենյակային, Ամբողջ դրույք
Մակարդակ
Միջին
Անգլերեն
Միջին
Հրապարակվել է:
նոյեմբեր 30, 2023
1657 դիտում

Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում դեղագետ/դեղագործ մասնագիտությամբ օպերատորի՝ առցանց դեղատանը գիշերային հերթափոխով աշխատելու նպատակով։

Պահանջներ

  • Դեղագիտական կամ դեղագործական մասնագիտական կրթություն,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Պարտականություններ

  • Պատասխանել հեռախոսազանգերին,
  • Իրականացնել պատվերների ընդունում, ճշտում և գրանցում,
  • Հեռախոսային և առցանց վաճառքների դեպքում հավաքված պատվերները պատշաճ հանձնել վարորդ-առաքիչին,
  • Պարզաբանել հաճախորդների խնդիրները և լուծումներ առաջարկել դրանց վերացման ուղղությամբ,
  • Իրականացնել դեղատնային գործառույթների պատշաճ կատարում համաձայն ընկերության կողմից հաստատած չափանիշների և ընթացակարգերի՝ հետևելով ՀՀ Կառավարության կողմից ընդունված կարգին և պահպանելով դեղագործական կանոնները,
  • Ապահովել Ընկերության կողմից հաստատած դեղատան վաճառքի ցուցանիշները,
  • Հետևել Ընկերության կողմից հաստատված վաճառքի և հաճախորդների հետ շփման կանոնների կատարմանը,
  • Մշտապես մասնակցել Ընկերության կողմից կազմակերպված ուսուցման և վերապատրաստման դասընթացներին, մասնագիտական ունակությունների համապատասխանության գնահատման միջոցառումներին,
  • Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ:

Հմտություններ և փորձառություն

Պահանջվող հմտություններ

  • Multitasking
  • Ազնվություն

Մասնագիտացում

  • Դեղագործ
  • Դեղագիտություն
  • Դեղերի անվտանգություն

Բենեֆիթներ

  • Free Parking
  • Performance-based Bonuses
  • Team Building And Corporate Events

Ճանաչո՞ւմ եք մեկին, ով համապատասխանում է այս հաստիքին:

Կիսվեք և օգնեք գտնել իր հաջորդ աշխատանքը։

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ logo

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ի մասին

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ - office1 / 2
Կյանքը Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ում

Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 27 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով:

Ոլորտ
Առողջապահություն
Չափ
501-1000
Գտնվելու վայրը
Yerevan
Հիմնադրման ամսաթիվ
1996

Աշխատանքներ Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ում

Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ում այլ բաց հաստիքներ չկան

Նոր հաստիքները կհայտնվեն այստեղ՝ հենց Ալֆա-Ֆարմ ՓԲԸ-ը հրապարակի դրանք։ Ստացե՛ք ծանուցումներ՝ առաջինն իմանալու համար, կամ դիտե՛ք HR Drone-ի՝ այս պահին հասանելի բոլոր աշխատանքները։

Նման աշխատանքներ

Hovhannes Khalatyan Vet Clinic - Jobs in Armenia
Hovhannes Khalatyan Vet Clinic
Անասնաբույժ
ՓորձնակԿրտսեր
Դիտել