

Աշխատանքային կամ պարզապես առօրյա միջավայրում հաճախ ենք լսում «նեթվորքինգ» բառը։ Շատ դեպքերում դա ասոցացվում է միջոցառումների ժամանակ մարդկանց հետ խոսելու, LinkedIn-ում ծանոթությունների ավելացման կամ պարզապես պրեզենտացիայից հետո ինչ‑որ մեկի հետ զրուցելու հետ։ Բայց իրականում ի՞նչ է նշանակում ունենալ նեթվորքինգի հմտություն։ Այս հարցի շուրջ որոշեցինք հանդիպում կազմակերպել Արտակ տեխ բլոգերի հետ։ Արտակը վերջին 4 տարիներին վարում է տեխ բլոգ, աշխատում է նախագծերի կառավարման ոլորտում ու հայտնի է որպես մարդ, ով ակտիվ կերպով կապում է մարդկանց ու գաղափարները: Նա նեթվորքինգը դիտարկում է ոչ թե պարզապես կապեր ունենալու, այլ արժեք ստեղծելու գործընթաց։ Հունիսի 30-ին Արտակը կկիսվի իր փորձով՝ ▫️Ի՞նչ է իրեն տվել նեթվորքինգը ▫️Ի՞նչ է նշանակում ունենալ նեթվորքինգի հմտություն ▫️Ինչպե՞ս է նա դա անում գործնականում և ինչ խորհուրդներ ունի նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել կամ զարգացնել իրենց կապերի ցանցը։ Հանդիպումը նախատեսված է ուսանողների, սկսնակների, մասնագետների ու բոլոր նրանց համար, ովքեր ուզում են զարգացնել իրենց հաղորդակցման և կապերի ստեղծման կարողությունները։