

From Stress to Success միջոցառման գաղափարը ծնվել է մի պարզ մտքից՝ շատ HR Head-եր և ղեկավարներ մշտապես հոգ են տանում աշխատակիցների մասին, սակայն հաճախ մոռանում են վերականգնել իրենց ռեսուրսը և հոգ տանել սեփական անձի մասին:
Միջոցառումը հնարավորություն տվեց մասնակիցներին կենտրոնանալ իրենց վրա, գնահատել իրենց կարևորությունը և սովորել հուզական էներգիան ճիշտ կառավարելու մեթոդներ: Միջոցառման առաջին մասում հյուրերը մասնակցեցին հոգեբան Մարիամ Մելքումյանի սեմինարին, որտեղ ստացան պրակտիկ խորհուրդներ և մեթոդներ՝ սեփական էներգիան պահպանելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Երկրորդ մասում HR Drone-ի հյուրերը մասնակցեցին յուրահատուկ ինտերակտիվ ակտիվության՝ ջարդելով սովետական ամաններ, որոնց վրա գրված էին վերջին շաբաթվա անհանգստացնող խնդիրները. սա օգնեց արտահայտել զգացմունքներն ու լիցքաթափվել:
Միջոցառումը ստեղծեց ոգեշնչող, ջերմ մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուրը վերլուծեց սեփական փորձը և սովորեց ուշադիր վերաբերվել իր ռեսուրսների վերականգնմանը:
Միջոցառման հովանավորներ` Garage Masters Mall, MASTERMIND Training and Development, Crash Room









