Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
organizer logo
Կրթություն

European University of Armenia միջոցառումներ

Եվրոպական համալսարանը (նախկինում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան) ստեղծվել է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Բավարիայի «ՕՎՑ-Բայերն», Իտալիայի Հանրապետության ու Հարավային Տիրոլ երկրամասի «Բոլզանոյի եվրոպական ակադեմիա», Ավստրիայի Հանրապետության «Մասնագիտական աջակցման ինստիտուտ», Ֆրանսիայի Հանրապետության «Լիոնի առևտրաարդյունաբերական պալատ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ու Հայաստանի ֆրանսիական համալսարանի և եվրոպական ու միջազգային կրթական այլ կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա՝ համաձայն ՀՀ կառավարության 15.10.2001թ. թիվ 978 որոշման: Եվրոպական համալսարանը պետության մասնակցությամբ, հավատարմագրված բուհ է: Համալսարանում իրականացվող կրթական ծրագրերը հիմնված են Բոլոնիայում ընդունված համաեվրոպական բարձրագույն կրթության համակարգի չափորոշիչների վրա: Կրթական ծրագրերը սկզբնապես մշակվել և կազմվել են Բեռլինի տեխնիկական համալսարանի կողմից, այնուհետև լրամշակվել են Մարսել 2 համալսարանի գլխավորած եվրոպական բուհերի և կրթական կենտրոնների կոնսորցիումի մասնագետների կողմից: Եվրոպական համալսարանը կրթական ծառայություններ է առաջարկում նաև արտասահմանից եկած հայ և օտարազգի դիմորդներին: Համալսարանը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Կապանում: