

Ի՞նչն է ավելի կարևոր. տեխնոլոգիաները, թե՞ մարդկային գործոնը։ Ինչպե՞ս ստեղծել կազմակերպություն, որտեղ յուրաքանչյուր սերունդ կարող է աճել, համագործակցել և իրեն կարևոր զգալ։
📆 Ապրիլի 17, 2026 📍Meridian Expo Center, Երևան 📚 Daniel Sieberg | The Next-Gen Company: Designing Cultures that Attract All Ages
Սա բացառիկ հնարավորություն է մասնակցելու աշխարհահռչակ փորձագետի մաստերկլասին, ում ղեկավարական փորձը Google-ում, Huawei-ում, Moody’s-ում, CBS-ում և CNN-ում փոխել է հազարավոր թիմերի մոտեցումները աշխատանքային մշակույթի, առաջնորդության և համագործակցության նկատմամբ։
Daniel Sieberg-ը կներկայացնի, թե ինչպես են զարգանում ժամանակակից կազմակերպությունները, որտեղ տարբեր սերունդներ ոչ թե մրցում են, այլ միասին ստեղծում են արժեք։ Մաստեր կլասում Դուք կծանոթանաք գործնական մեթոդների, առաջնորդության մոդելների և մշակութային մոտեցումների, որոնք կօգնեն ձևավորել ճկուն, ներգրավող և շարունակաբար զարգացող աշխատանքային միջավայր։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա Q&A հատված, որտեղ կկարողանաք ուղղել Ձեր հարցերը և ստանալ կոնկրետ ու կիրառելի խորհուրդներ՝ հիմնված Daniel-ի միջազգային փորձի վրա։
🇬🇧 Միջոցառման լեզուն՝ անգլերեն ⏳ Տևողությունը՝ 1.5 ժամ

