Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover

Solution Design | Վարպետաց դաս

Միջոցառման մասին

Բերե՛ք մարտահրավեր։ Ստացե՛ք հստակ ռազմավարություն։

Նորարարությունը ձախողվում է ոչ թե գաղափարների պակասի պատճառով, այլ, որովհետև հաճախ կենտրոնացումը սխալ խնդիրների վրա է։ Այս գործնական երկօրյա վարպետաց դասը ղեկավարներին և թիմերին տրամադրում է մարդակենտրոն փորձված մեթոդաբանություն, որն օգնում է կայացնել ավելի արդյունավետ որոշումներ, ապահովել շահագրգիռ կողմերի համախմբվածություն, նվազեցնել նախագծերի ռիսկերը, բարդ մարտահրավերները վերածել գործնական բիզնես ռազմավարությունների։

Խոսնակ Ահմեդ Ադելը ուսուցման և զարգացման ռազմավար է, ICF հավաստագրված գործադիր քոուչ, բիզնես խորհրդատու և միջազգային բանախոս, որի փորձառությունը կենտրոնացած է առաջնորդության և տաղանդների զարգացման, ռազմավարական ուսուցման նախաձեռնությունների մշակման և քոուչինգի մշակույթի ձևավորման վրա։

Մասնակիցները չեն հեռանում միայն տեսական գիտելիքներով, այլ ձեռք են բերում կրկնակի կիրառելի մոտեցում, որն անմիջապես կարելի է ներդնել նորարարության, թվային փոխակերպման, արհեստական բանականության ներդրման, հաճախորդի փորձառության, մարդկային ռեսուրսների կառավարման և գործառնական արդյունավետության բարելավման ոլորտներում։

Անկախ նրանից՝ դուք կազմակերպություն եք, որը ցանկանում է զարգացնել իր թիմերի նորարարական կարողությունները, թե՝ մասնագետ, ով նպատակ ունի ամրապնդել իր առաջնորդական և ռազմավարական մտածողության հմտություններն, այս վարպետաց դասը ձեզ կզինի գործիքներով, որոնք հնարավոր կլինի անմիջապես կիրառել աշխատանքում։

✅ Կայացնել ավելի հիմնավորված բիզնես որոշումներ ✅ Վստահությամբ լուծել բարդ մարտահրավերներ ✅ Բարելավել համագործակցությունն ու շահագրգիռ կողմերի միջև փոխըմբռնումը ✅ Գաղափարները վերածել իրական բիզնես արդյունքների

Կայացրե՛ք ավելի արդյունավետ որոշումներ։ Ապահովե՛ք ավելի բարձր արդյունքներ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ամսաթիվ՝ սեպտեմբերի 29, 30 Ժամ՝ 16:30–19:30 Աշխատանքային լեզու՝ անգլերեն Մասնակցության արժեք՝ 30,000 ՀՀ դրամ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամների համար գործում է հատուկ մասնակցության արժեք (կապ հաստատեք մեզ հետ պրոմոկոդը ստանալու համար)։ ԿԱՐԵՎՈՐ

Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 13 Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։

Այլ միջոցառումներ