Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
SUMMER SALE Մինչևpercent
00օր
:
00ժ
:
00ր
:
00վրկ
event cover

Առաջնորդության գինը համաժողով

Միջոցառման մասին

Առաջնորդության յուրաքանչյուր հաջողության հետևում կա գին։ Ո՞րն է այդ գինը։

Սեպտեմբերի 25-ին Երևանում Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և Cascade People & Business-ի համատեղ կազմակերպմամբ կկայանա 13-րդ Ամենամյա տարածաշրջանային ՄՌ համաժողովը, որը կհամախմբի ՄՌ մասնագետների, բիզնես առաջնորդների, ղեկավարների և միջազգային փորձագետների՝ քննարկելու այս տարվա թեման՝ «Առաջնորդության գինը»։

Առանց մոտիվացիոն ձևակերպումների և իդեալականացված պատմությունների կխոսենք որոշումների մասին, որոնք առաջնորդներն ընդունում են ամեն օր, և թե ինչ գին են ունենում այդ որոշումներն մարդկանց, թիմերի, բիզնեսների և հենց առաջնորդների համար: Պատասխանատվության, դժվար զրույցների և, երբեմն, անխուսափելի կորուստների մասին։ Որոշումների, որոնք ճիշտ էին, բայց իրենց հետ բերեցին հետևանքներ։ Փոփոխությունների, որոնք անհրաժեշտ էին, սակայն հետք թողեցին մարդկանց ու թիմերի վրա։

Ելույթների, պանելային քննարկման, փորձի փոխանակման, իրական բիզնես դեպքերի և արժեքավոր մասնագիտական շփումների միջոցով միասին կբացահայտենք, թե ինչ արժե առաջնորդությունը և ինչ կարևոր դասեր է այն տալիս։

Այսօր առաջնորդությունը միայն արդյունքների մասին չէ։ Այն պատասխանատվություն ստանձնելու, մարդկանց ոգեշնչելու և անորոշության պայմաններում վստահորեն առաջ շարժվելու կարողություն է։

Միացե՛ք համաժողովին և դարձեք այս կարևոր իրադարձության մասնակից։

Այլ միջոցառումներ