Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover

Վարպետաց դաս | The Coaching Edge for HR

Միջոցառման մասին

Ժամանակակից HR մասնագետի դերը վաղուց դուրս է եկել վարչարարության շրջանակներից։ Այսօր հաջողակ HR-ը գործընկեր է, որը զարգացնում է մարդկանց, աջակցում ղեկավարներին, կառուցում վստահություն և նպաստում կազմակերպության արդյունավետությանը։ Այս ամենի հիմքում քոուչինգային մտածելակերպն ու ճիշտ հարցեր տալու կարողությունն են։

The Coaching Edge for HR-ը 3-ժամյա ինտերակտիվ վարպետաց դաս է, որը նախատեսված է HR մասնագետների, HR Business Partner-ների և ղեկավարների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց քոուչինգային հմտությունները և կիրառել դրանք ամենօրյա աշխատանքում։

Վարպետաց դասի ընթացքում մասնակիցները կծանոթանան գործնական մոտեցումների, որոնք կօգնեն՝

զարգացնել քոուչինգային մտածելակերպ, տալ ավելի ազդեցիկ և նպատակային հարցեր, կատարելագործել ակտիվ լսելու հմտությունները, վարել ավելի արդյունավետ հետադարձ կապի և զարգացման զրույցներ, նպաստել աշխատակիցների պատասխանատվության, նախաձեռնողականության և սեփականատիրության զգացման ձևավորմանը։ Վարպետաց դասը հավատարմագրված է International Coaching Federation (ICF)-ի կողմից և տրամադրում է 3 Continuing Coach Education (CCE) ժամ։

Դոկտոր Մոհամեդ Սամիրը (Dr. Mohamed Samir, ICF PCC, AATC, MCS) գործադիր և թիմային քոուչ է, առաջնորդության զարգացման փորձագետ, International Coaching Federation (ICF)-ի մենթոր և գնահատող, ինչպես նաև ATD Master Trainer։

Նա ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ, իրականացրել է ավելի քան 2,500 ժամ քոուչինգ և ղեկավարների զարգացման ու կազմակերպական զարգացման ծրագրեր է իրականացրել Մերձավոր Արևելքի, ԱՄՆ-ի և Հայաստանի բազմաթիվ կազմակերպությունների համար։ Նրա փորձառությունն ընդգրկում է Օմանը, Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները և տարածաշրջանի այլ երկրներ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ամսաթիվ՝ սեպտեմբերի 28 Ժամ՝ 16:30–19:30 Աշխատանքային լեզու՝ անգլերեն Մասնակցության արժեք՝ 20,000 ՀՀ դրամ Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամների համար գործում է հատուկ մասնակցության արժեք (կապ հաստատեք մեզ հետ պրոմոկոդը ստանալու համար)։ ԿԱՐԵՎՈՐ

Գրանցման վերջնաժամկետ՝ օգոստոսի 13 Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։

Այլ միջոցառումներ