
Հայ Գործարարների Ասոցիացիան հիմնադրվել է 2019 թվականին՝ հայ գործարարների միջև արդյունավետ աշխատանքային միջավայր ստեղծելու նպատակով: Կարճ ժամանակում Ասոցիացիան արդեն իսկ հասցրել է ընդհանուր նպատակների շուրջ հավաքել հայազգի բազմաթիվ գործարարների, որոնք տասնյակ տարիների ընթացքում նպատակադրված աշխատանքով ամուր կապեր են հաստատել Հայաստանի և աշխարհի միջև, ու մինչ օրս շարունակական աշխատանք են տանում դրանց զարգացման և ամրապնդման ուղղությամբ: