
Միջոցառումն ավարտվել էԱշխատակիցների պահպանման ռազմավարություններ. ինչպես ձևավորել կայուն և ներգրավված աշխատուժ փոփոխվող աշխատաշուկայում
Միջոցառման մասին
Ամերիկայի առևտրի պալատը (ԱԱՊՀ) և Գրանթ Թորնթոն Քնսալթինգը հրավիրում են մասնակցելու առաջիկա թեմատիկ սեմինարին՝ «Աշխատակիցների պահպանման ռազմավարություններ. ինչպես ձևավորել կայուն և ներգրավված աշխատուժ փոփոխվող աշխատաշուկայում» թեմայով։
Սեմինարը տեղի կունենա.
🗓 Հուլիսի 16-ին, 2026⏰ Ժամը՝ 09:30📍 «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցում (Հանրապետության 48 փ.)💡 Սեմինարի լեզու՝ հայերեն
Սեմինարի խոսնակ՝ Լիլիթ Գևորգյան, ՄՌԿ խորհրդատվական ծառայությունների ղեկավար, Գրանթ Թորնթոն Քնսալթինգ
Աշխատակիցների ներգրավվածության և պահպանման ապահովումն այսօր դարձել է կազմակերպությունների ռազմավարական առաջնահերթություններից մեկը։ Աշխատաշուկայի շարունակական փոփոխությունները, տաղանդների նկատմամբ աճող մրցակցությունը և աշխատակիցների ակնկալիքների վերափոխումը գործատուներից պահանջում են վերանայել մարդկային կապիտալի կառավարման իրենց մոտեցումները։
Սեմինարի ընթացքում կներկայացվեն աշխատակիցների պահպանման արդյունավետ ռազմավարություններ, միջազգային լավագույն փորձը և տվյալահեն ՄՌ գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել աշխատակիցների հեռանալու հիմնական պատճառները, գնահատել դրանց ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա և մշակել երկարաժամկետ լուծումներ։
Կծանոթանաք նաև աշխատակիցների փորձառության, առաջնորդության, փոխհատուցման համակարգերի, մասնագիտական զարգացման, բարեկեցության (wellbeing) և գործատուի արժեքային առաջարկի /Employee Value Proposition (EVP)/-ի ձևավորման լավագույն մոտեցումներին՝ ստանալով գործնական կիրառելի լուծումներ տարբեր ոլորտի կազմակերպությունների համար։
Սեմինարի արդյունքում դուք կկարողանաք՝
🔵 հասկանալ աշխատակիցների պահպանման վրա ազդող հիմնական գործոնները,🔵 գնահատել և կիրառել ՄՌ կարևոր ցուցանիշները,🔵 ժամանակին բացահայտել աշխատակիցների ներգրավվածության նվազման վաղ ազդակները,🔵 մշակել բիզնեսի նպատակներին համահունչ աշխատակիցների պահպանման ռազմավարություններ🔵 զարգացնել առաջնորդության, կազմակերպական մշակույթի և աշխատակիցների փորձառության այնպիսի մոտեցումներ, որոնք նպաստում են երկարաժամկետ ներգրավվածությանն ու կազմակերպության կայուն զարգացմանը։
📎 Մանրամասների համար ներկայացնում ենք սեմինարի օրակարգը. bit.ly/3RtTghB
Գրանցվել կարող եք հետևյալ հղումով՝ ticketon.am/hy/event/Employee-Retention-Strategies
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ԱԱՊՀ անդամներ կազմակերպության ներկայացուցիչները կարող են մասնակցել անվճար հետևյալ պայմաններով՝ Ոսկի անդամներ 2 անվճար մասնակացի հնարավորություն / Արծաթ անդամ՝ 1 անվճար մասնակցի հնարավորություն, իսկ հավելյալ մասնակիցների կամ ոչ ԱԱՊՀ անդամ կազմակերպության հանդիսացող ներկայացուցիչների դեպքում մասնակցության վճարը կազմում է 14,000 ՀՀ դրամ:

