

Ակբա բանկը հրավիրում է մասնակցելու «Հոգատարություն հյուրերի հանդեպ» թեմայով գործնական բիզնես դասընթացին։ Հյուրատնային բիզնեսի հաջողությունը մեծապես կախված է հաճախորդների գոհունակությունից։ Որակյալ սպասարկումն ու հյուրերի դրական արձագանքն են, որ նպաստում են հյուրատան ճանաչելիության բարձրացմանը և նոր հաճախորդների ներգրավմանը։ Դասընթացի ընթացքում կքննարկենք, թե ինչպես ձևավորել հյուրերի հանդեպ հոգատարության արդյունավետ մշակույթ, ճիշտ կառավարել բողոքները և ստեղծել սպասարկման հստակ ընթացակարգեր՝ ծառայության որակը կայուն բարձր պահելու համար։ Միացեք այս գործնական հանդիպմանը և բացահայտեք՝ Հյուրերի հանդեպ հոգատարության հիմնական տարրերը և «Ճշմարտության պահը» հայեցակարգը Որակյալ սպասարկման չափորոշիչները Ձեր հյուրատանը բնորոշ հյուրերի ցիկլը Հյուրերի բողոքների կառավարման արդյունավետ մոտեցումները Մարտի 17 | 13:00–17:00 Courtyard by Marriott Yerevan (Տերյան 5) Դասընթացավարներ՝ Հռիփսիմե Մաթոսյան, Նարեկ Միրիջանյան Դասընթացին կարող են մասնակցել միայն փոքր և միջին բիզնեսների ղեկավարները և որոշում կայացնող այլ անձինք։

