

Սիրելի գործընկերներ, Շնորհակալությամբ և նոր ուժով հայտարարում ենք, որ այսօր պաշտոնապես մեկնարկում է Երևանյան Ցավի Օրեր 2K26 լայնածավալ նախաձեռնությունը և Ցավի բժշկության հայկական միջազգային երկրորդ համագումարի կազմակերպչական փուլը։ 2025 թվականի փայլուն արդյունքները ձևավորեցին նոր իրականություն։ 2026-ին մենք գնում ենք ավելի լայն, ավելի խորքային և ավելի միջազգային։ Հայաստանը՝ ցավի բժշկության առաջատար տարածաշրջանային կենտրոն 2026-ի համագումարը լինելու է գիտական, կրթական, առողջապահական և հասարակական մեծ հարթակ, որտեղ Հայաստանը կրկին կհյուրընկալի տասնյակ երկրների առաջատար մասնագետների, միջազգային ընկերությունների, եվրոպական և համաշխարհային կառույցների ներկայացուցիչների։ Մեր նպատակը մնում է նույնը, սակայն դառնում է ավելի համարձակ․ Հաղթահարել ցավը՝ միասին։

