Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
Ամանորյա հատուկ առաջարկpercent
00օր
:
00ժ
:
00ր
:
00վրկ
event cover
«Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ կոնֆերանս
event cover
UFAR - Université française en Arménie
Կրթություն
Անվճար
Միջոցառման մանրամասները
Նոյ 20 | 14:00
Դավիթ Անհաղթի փողոց, 10, Երևան
UFAR - Université française en Arménie

📣ՀՖՀՀ-ն հրավիրում է մասնակցելու «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ կոնֆերանսին, որը ՀՖՀՀ-ն կազմակերպում է Apricot Capital հայկական ներդրումային ընկերության հետ համատեղ:

👩‍💼Կոնֆերանսը կվարի Apricot Capital ընկերության Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանը, ով տնտեսագիտության թեկնածու է և ֆինանսական ոլորտում ունի աշխատանքային հարուստ փորձ։

✅Խոսնակը հանդիպման ընթացքում կներկայացնի Հայաստանում և միջազգային շուկաներում ներդրումային հնարավորություններն ու միտումները, կանդրադառնա ներդրումների տարբեր տեսակներին, դրանց առանձնահատկություններին ու ռիսկերին, ինչպես նաև տարբեր ներդրումային ռազմավարությունների։

📍Apricot Capital-ը հայկական առաջատար ներդրումային ընկերություն է, որն առաջարկում է ներդրումային գործիքներ և արդյունավետ հարթակ ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ներդրողների համար: Ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և հանդիսանում է ՀՀ խոշոր հարկատու։

📅Օր՝ նոյեմբերի 20

⏰Ժամ` 14:00

📌Վայր` ՀՖՀՀ Ա դահլիճ

🇦🇲Կոնֆերանսի լեզուն՝ հայերեն

⬇Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել:

Այլ Միջոցառումներ