Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում
event cover
UEICT
Ծրագրային ապահովման և ՏՏ ծառայություններ
Անվճար
Միջոցառման մանրամասները
Նոյ 14 | 10:00
Պարոնյան փողոց, 40, Երևան
UEICT

ԱՌԱՋԻՆ անգամ Հայաստանում ՏՀՏ գործատուների միությունը կազմակերպում է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում, որն անցկացվում է Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի շրջանակներում:

Նոյեմբերի 14-ին, նեղ մասնագիտական ֆորումը կհյուրընկալի միկրոէլեկտրոնիկայի ընկերությունների բարձրակարգ մասնագետներին և ղեկավարներին, ովքեր կխոսեն միկրոէլեկտրոնիկայի այնպիսի ուղղությունների և զարգացման միտումների մասին, ինչպիսիք են՝

  • Թվային միկրոսխեմաների նախագծում և փորձարկում
  • Անալոգային և խառը ազդանշանային միկրոսխեմաների նախագծում և փորձարկում
  • Կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիաներ
  • Միկրոսխեմաների Էլեկտրոնային նախագծման մաթեմատիկան և ալգորիթմները։

Ֆորումի շրջակներում կազմակերպվելու են նաև B2B հանդիպումներ։

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը կազմակերպվում է IEEE-ի Փորձարկման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ:

Մասնկացությունն ԱՆՎՃԱՐ է, բայց ՀԱՍՏԱՏՎԱԾ տոմսերով։

Այլ Միջոցառումներ