

Մենք ուրախ ենք հրավիրել ձեզ Atlassian Community Event Yerevan-ի 3-րդ հանդիպմանը։🎉
Միացեք մեզ՝ գիտելիքների փոխանակման, գործնական փորձի և համայնքի հետ նեթվորքինգի համար, որտեղ կքննարկենք, թե ինչպես թիմերը կարող են արդյունավետ համագործակցել Jira-ի և Confluence-ի միջև՝ աշխատանքային հոսքերը պարզեցնելու, փաստաթղթավորումը կատարելագործելու և բոլորին ներգրաված պահելու համար։
💡 Bonus Fun! Փորձեք Ձեզ մեր Confluence Quiz-ում․ հաղթողին սպասում է հատուկ անակնկալ։
📆 Ամսաթիվ․ Դեկտեմբերի 7 🕜 Ժամ․ 13:30 📍 Վայր․ “Van Business Center”, Թումանյան 23, Երևան 🎫 Մուտք՝ անվճար (նախնական գրանցումով) 🇦🇲 Լեզու․ Հայերեն
ԽոսնակներԱնահիտ Սուքասյան, Atlassian Community Champion of Yerevan, ով կներկայացնի Team ’25 Europe միջոցառման կարևորագույն նորությունները, առաջիկա համայնքային նախաձեռնությունները և ինչ է սպասվում Atlassian-ի աճող հայկական համայնքին։
Լիլիթ Երիցյան, Senior Atlassian Administrator & Migration Specialist, որը կխոսի փաստաթղթավորման և նախագծերի կառավարման կապն ամուր պահելու կարևորության մասին, ցույց կտա՝ ինչպես օգտագործել Confluence-ը տեխնիկական փաստաթղթավորման համար, ինչպես նաև կներկայացնի գործնական աշխատանքային հոսքերի օրինակներ ադմինների և գրողների համար։
Հերմինե Մնացականյան, Technical Writer, որը կբացատրի, թե ինչպես են տեխնիկական գրողները կիրառում Confluence-ը իրենց առօրյա աշխատանքի մեջ։ Դասընթացը կներառի նաև խնդիրներ ու լուծումներ՝ ներկայացնելով պրակտիկ մոտեցումները, և կավարտվի արդյունավետ և համագործակցային փաստաթղթավորում վարելու լավագույն փորձերով։
Օրակարգ
Welcome & Opening RemarksՆերածություն և միջոցառման ընդհանուր ներկայացում (3–4 րոպե) Team ’25 Europe միջոցառման կարևորագույն պահեր (10–15 րոպե) Առաջիկա համայնքային նախաձեռնություններ (10 րոպե)
Session 1:From Tickets to Documentation: Streamlining Collaboration Between Jira and ConfluenceՏևողությունը՝ 40–45 րոպե
- Ներածություն (3–5 րոպե)
- Confluence-ը որպես փաստաթղթավորման հարթակ (8–10 րոպե)
- Jira-ի և Confluence-ի կապում (10 րոպե)
- Փաստաթղթավորման աշխատանքային հոսք՝ առանց պլագինների (8–10 րոպե)
- Ընդլայնված հնարքներ և լավագույն փորձեր (5 րոպե)
- Հարց ու պատասխան (5 րոպե)
Session 2:How Technical Writers Use Confluence: Challenges & WorkaroundsՏևողությունը՝ 20–25 րոպե
- Ներածություն (2–3 րոպե)
- Ինչպես են տեխնիկական գրողները օգտագործում Confluence-ը (5–6 րոպե)
- Ուղիղ ցուցադրում (5–7 րոպե)
- Խնդիրներ և լուծումներ (4–5 րոպե)
- Լավագույն փորձեր և հիմնական ուղերձներ (2–3 րոպե)
- Հարց ու պատասխան (2–3 րոպե)
Շփում և նեթվորքինգի ժամանակՏևողությունը՝ 20–30 րոպե Դասախոսություններից հետո մնացեք բաց շփման համար՝ ծանոթացեք Atlassian ադմինիստրատորների, նախագծերի մենեջերների, տեխնիկական գրողների և Atlassian-ի հետաքրքրված մասնակիցների հետ՝ թեթև խորտիկների և սուրճի շրջապատում։
Գրանցվեք հիմա և միացեք քննարկմանը։

