This page looks better in the app
event cover
Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում
event organizer logo
Acba bank OJSC
Marketing and Advertising
Event details
Feb 25 | 13:00 - 17:00
Teryan Street, 5
Acba bank OJSC
Past event

Ակբա բանկը հրավիրում է մասնակցելու «Հյուրատան անձնակազմի մոտիվացում և պահպանում» թեմայով գործնական բիզնես դասընթացին։ Հյուրատնային բիզնեսի հաջողությունը մեծապես կախված է հաճախորդների գոհունակությունից, իսկ գոհունակությունը՝ Ձեր անձնակազմից։ Մրցակցային շուկայում նմանատիպ առաջարկների պայմաններում առանձնանալու կարևոր գործոնը որակյալ սպասարկումն է, որն ավելացնում է կրկնվող հյուրերի քանակը։ Դասընթացի ընթացքում կքննարկենք, թե ինչպես բարձրացնել անձնակազմի մոտիվացիան, ձևավորել ուժեղ թիմ և գնահատել բավարարվածության մակարդակը՝ սպասարկման որակը կայուն բարձր պահելու համար։ Միացեք այս գործնական հանդիպմանը և բացահայտեք՝ Ի՞նչն է դարձնում անձնակազմին մոտիվացված Ինչպե՞ս ստեղծել բարձր մոտիվացված թիմ Անձնակազմի բավարարվածության աստիճանի գնահատումը Փետրվարի 25 | 13:00–17:00 Courtyard by Marriott Yerevan (Տերյան 5) Դասընթացավարներ՝ Հակոբ Հակոբյան, Դոնարա Հարությունյան Դասընթացին կարող են մասնակցել միայն փոքր և միջին բիզնեսների ղեկավարները և որոշում կայացնող այլ անձինք։

Other events