Աշխատանքի նկարագրություն
Նաիրի Ինշուրանս Ընկերությունը փնտրում է ** Անձնական հայտերի կարգավորման բաժնի մասնագետի՝** մեր թիմին միանալու և այն էլ ավելի ուժեղ և հաճախորդամետ դարձնելու համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Արագ սովորելու ունակություն և անընդհատ զարգացման ձգտում
- Հաղորդակցվելու և հասկանալի արտահայտվելու ունակություն
- Տեխնիկական հմտությունների /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/ տիրապետում
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
- Աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում ու սեղմ ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն
- Սթրեսակայունություն,ժամանակի կառավարման հմտություն։
Պարտականություններ
- Իրականացնել Անձնական հայտերի վարչությանը ներկայացված փաստաթղթերի հավաքագրում, ուսումնասիրություն՝ համագործակցելով Բժիշկ-փորձագետների հետ,
- Իրականացնել Ընկերությանը ներկայացված ապահովագրական հայտերի/դիմումների կարգավորում
- Իրականացնել Անձնական հայտերի կարգավորմանն առնչվող տեղեկատվության հաշվառում և համապատասխան ծրագրային կցում
- Դիմումների վճարման հանձնարարականների կազմում և որոշումների ծանուցում։
Հմտություններ և փորձառություն
Պահանջվող հմտություններ
- Ռուսերեն
Մասնագիտացում
- Ապահովագրություն
Բենեֆիթներ
- Առողջության ապահովագրություն
- Կատարողականի վրա հիմնված պարգևատրման KPI համակարգ
- Մասնագիտական վերապատրաստումներ և դասընթացներ
Վստա՞հ չեք՝ արդյոք պետք է դիմել, թե ոչ:
Եթե դուք համապատասխանում եք պահանջների առնվազն 60%-ին, մենք ձեզ խրախուսում ենք դիմել: 🙌


