Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Y-Conference։SPACES
event organizer logo
Yerevan Center for International Education - YCIE
միջազգային կրթության և ակադեմիական հետազոտություններ
Անվճար
Միջոցառման մանրամասներ
Մայ 22 | 10:45 - Մայ 24 | 17:45
Երևան, Հյուսիսային պողոտա 5/1
Yerevan Center for International Education - YCIE

YCIE-ն ուրախությամբ հայտարարում է, որ բացվել է գրանցումը երկրորդ ամենամյա Y-Conference-ի համար, որը տեղի կունենա 2026 թ. մայիսի 22–24-ը, Երևանում՝ ibis Hotel-ում (Հյուսիսային պողոտա 5/1)։ Y-Conference-ը համախմբում է Կովկասի և Եվրասիայի տարածաշրջանում աշխատող կամ այդ տարածաշրջանով հետաքրքրվող գիտնականներին՝ ներկայացնելու իրենց նորագույն հետազոտությունները և քննարկելու ընթացիկ նախագծերը։ Որպես ներառական և ապահով հարթակ ձևավորված այս համաժողովը խթանում է երկխոսությունը ակադեմիական տարբեր ոլորտների և ազգային սահմանների միջև՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ կարող են ծնվել և զարգանալ նոր գաղափարներ ու համատեղ նախագծեր։ Երկրորդ Y-Conference-ի թեման է «ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»։ Մենք այն դիտարկում ենք որպես սոցիալական գիտությունների և հումանիտար ոլորտների այս հիմնարար և գաղափարապես հարուստ կատեգորիայի միջդիսցիպլինար ուսումնասիրություն։ Տարածությունը երբեք չեզոք չէ․ այն մշտապես ստեղծվում է, վիճարկվում, բնակեցվում, երևակայվում և քաղաքականացվում։ Հենրի Լեֆեբրի «Տարածության արտադրությունը» և Դորին Մասսիի «Հանուն տարածության» աշխատություններից սկսած՝ գիտնականները վաղուց շեշտում են, որ տարածությունը պարզապես միջավայր չէ, որտեղ զարգանում է սոցիալական կյանքը, այլ ինքնին կազմում է այդ կյանքի անբաժանելի մասը։ Այս առումով Y-Conference-ի «ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ» թեման հրավիրում է գիտնականներին դիտարկել տարածությունը որպես տեսական օբյեկտ, ապրած փորձ, ինչպես նաև ուժի, հիշողության, դիմադրության և վերափոխման հարթակ։

Այլ միջոցառումներ