

📌2026 թվականի հունվարի 10-ին, Սյունիքի մարզի Ագարակ համայնքում տեղի կունենա ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից հիմնված «Agarak Co-creation Lab»-ի բացման պաշտոնական արարողությունը։
Առաջին «Co-creation Lab»-ը հիմնադրվել է ԳՏԿ-ում, հաջողելով որպես մարզում տեխնոլոգիական կրթության ապահովման երիտասարդակենտրոն նորարարական մոդել, այս հիմնաքարային նախաձեռնությունը կրկնօրինակվում է նաև Սյունիքի մարզում՝ սկզբում Սիսիանում, այժմ նաև Ագարակում: Այս ընդլայնման նպատակն է զարգացնել տեղի երիտասարդության ներուժը՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդները տեղի ձեռնարկատիրական միջավայրում կզարգացնեն նոր հմտություններ և կստեղծեն թվային արտադրանք՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացման ավելի լայն հեռանկարներին💫
Միջոցառման շրջանակում նորաբաց լաբորատորիայում կանցկացվեն թեմատիկ աշխատարաններ, ինչպես նաև ողջույնի խոսքով հանդես կգան ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Սյունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

