Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Հանդիպում Միջազգային Աքսելերատորի ներկայացուցիչների հետ
event cover
UFAR - Université française en Arménie
Կրթություն
Անվճար
Միջոցառման մանրամասները
Նոյ 14 | 20:00
Online
UFAR - Université française en Arménie

📣 Եթե հետաքրքրված եք ստարտափներով և դրանց միջազգայնացման հնարավորություններով, ապա այս հանդիպումը հենց Ձեզ համար է։

ՀՖՀՀ-ն հրավիրում է մասնակցելու Միջազգային Աքսելերատորի ներկայացուցիչների հետ կայանալիք առցանց հանդիպմանը, որի նպատակն է․

🔹 ներկայացնել աքսելերացիոն ծրագրին դիմելու հնարավորությունները՝ որպես լավագույն միջոց այն ընկերությունների համար, որոնք նպատակ ունեն բիզնես սկսելու և այն ընդլայնելու ԱՄՆ շուկայում,

🔹 բացահայտել և ներգրավել խոստումնալից հայկական ստարտափների, որոնք կհամապատասխանեն ծրագրի գաղափարախոսությանը։

Հանդիպման խոսնակներին կարող եք ծանոթանալ ստորև․

🔹 Անջելոս Անջելու՝ Միջազգային Աքսելերատորի (IA-ի) հիմնադիր և գործադիր տնօրեն,

🔹 Պարք Բենջամին՝ Գլխավոր գործառնական տնօրեն,

🔹 Մոհամմեդ Ռահման՝ Մարքեթինգի գլխավոր տնօրեն,

🔹 Անդրեյ Բուզատու՝ Միջազգային բիզնեսի զարգացման տնօրեն,

🔹 Ջեք Վելան՝ Բիզնեսի զարգացման տնօրեն,

🔹 Վի Թրան՝ Մարքեթինգի մենեջեր։

Ծրագիրը․

🔹 Խոսնակների ներկայացում,

🔹 Միջազգային աքսելերատորի, մասնավորապես՝ ստարտափների՝ ծրագրին համապատասխանության չափանիշների, ծրագրի գործունեության և իրենց կողմից ստարտափներին տրվող աջակցության մասին տեղեկատվության ներկայացում,

🔹 Հարց ու պատասխան լսարանի հետ:

Եթե ունեք ստարտափ գաղափարներ, սա լավ հնարավորություն է այն ներկայացնելու հանդիպման ընթացքում և ստանալու արժեքավոր խորհուրդներ հենց Աքսելերատորի ղեկավար անձնակազմի կողմից։

Հանդիպմանը նաև հնարավորություն կունենաք ծանոթանալու 2025թ․ մարտի 7-ից 15-ն Օսթինում (Տեխաս) կազմակերպվող ստարտափների ներկայացման աշխարհի խոշորագույն ծրագրերից մեկին՝ SXSW, ինչպես նաև դրան մասնակցելու հնարավորություններին։

📆 Օր՝ նոյեմբերի 14

🕗 Ժամ` 20։00

👨‍💻 Հանդիպման ձևաչափը` առցանց

🇬🇧 Լեզուն՝ անգլերեն

👉 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև նոյեմբերի 12-ը, 23։59-ը:

Այլ Միջոցառումներ