

Digitec Satellite Event | Next Gen Translational Science: From Data to Discovery
Միջոցառման մասին
Ինչպե՞ս կառուցել ավելի ամուր կամուրջներ փորձարարական լաբորատորիաների և տվյալագիտության միջև Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ 🔬 DigiTec տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսի հատուկ միջոցառումների շրջանակում GrittGene Therapeutics-ը, Proone Labs-ը և TUMO Labs-ը միավորում են առաջատար գիտնականների, ներդրողների և նորարարների՝ քննարկելու, թե ինչ է անհրաժեշտ բժշկական գիտությունների, կենսաինժեներիայի, տվյալների վերլուծության, արհեստական բանականության և կենսատեխնոլոգիական նորարարության ոլորտներում ավելի սերտ համագործակցություն ձևավորելու համար՝ Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Բանախոսներ՝ 🔹 Դոկտոր Լուսինե (Լյուսի) Աբգարյան, PhD, MBA – համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, GrittGene Therapeutics, Proone Labs 🔹 Դոկտոր Սարգիս Հայոցյան – ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ 🔹 Բելլա Վասիլյան – TUMO Labs-ի ղեկավար 🔹 Դոկտոր Հրանտ Խաչատրյան – ԵՊՀ մեքենայական ուսուցման հետազոտական խմբի ղեկավար, YerevaNN հիմնադրամի տնօրեն 🔹 Դոկտոր Դավիթ Տոնոյան – Անդրոլոգիայի ծառայության ղեկավար, Բժշկական գենետիկայի և առաջնային առողջապահության կենտրոն 🔹 Վերոնիկա Աղաջանյան – FAST հիմնադրամի հետազոտությունների առաջխաղացման ծրագրերի ղեկավար 🔹 Էլլադա Այվազյան – Life Sciences-ի գլխավոր մասնագետ, SmartGateVC Մոդերատոր՝ 🔹 Նարե Ավագյան – Գործառնությունների ավագ տնօրեն, GrittGene Therapeutics

