

**MindX 2026-ը **միջազգային երկօրյա համաժողով է, որը կազմակերպում են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն և «Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը՝ կրթությունը որպես առաջնորդության և նորարարության գործոն վերաիմաստավորելու նպատակով։ MindX-ը տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ ուսուցիչներին, քաղաքականություն մշակողներին, հետազոտողներին, ձեռներեցներին, տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, արվեստագետներին և երիտասարդներին՝ հրավիրում է բացահայտել մեկ ընդհանուր ճշմարտություն՝
Կրթությունը միայն համակարգերի մասին չէ. այն ողջ հասարակության հավաքական պատասխանատվությունն է։
Համաժողովի շրջանակներում հանդիպում են կրթության, տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչները՝ բացահայտելու Հայաստանի կրթական էկոհամակարգի ներուժը, խթանելու նորարարությունը, զարգացնելու մրցունակ աշխատուժը և նպաստելու տնտեսական աճին: MindX-ն այն հարթակն է, որտեղ կրթությունն ու նորարարությունը ձևավորում են գործընկերություններ՝ սովորողներին վաղվա աշխատաշուկային նախապատրաստելու համար:

