🚀 Պատրաստվե՛ք դառնալ նորարարական «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի մի մասը։ Միջոցառումների ամենամյա այս շարքը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։
🌟 Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել ճարտարագիտական համայնքի զարգացմանը, ինչպես նաև խրախուսել միջոլորտային համագործակցությունը:
💡 Անկախ նրանից՝ Դուք ոլորտի փորձառու մասնագետ եք, հետաքրքրասեր ուսանող, թե եռանդով լի հետազոտող՝ ճարտարագիտության, արվեստի կամ տեխնոլոգիաների ոլորտում, այս միջոցառումը խոստանում է հետաքրքիր փորձառություն և ոլորտի մասնագետների հետ շփվելու բացառիկ հնարավորություն:
«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը պարզապես իրադարձություն չէ։ Այն բացառիկ հնարավորություն է ընդլայնելու Ձեր մտահորիզոնը՝ բացահայտելով ճարտարագիտության ապագան:
🌆 Ճարտարագիտական լայնամասշտաբ միջոցառումը բաց չթողնելու համար ամրագրեք ստորև օրերը Ձեր օրացույցում։
📅 Օր 1, հոկտեմբերի 1 | Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ
📅 Օր 2, հոկտեմբերի 2 | Երևան, Ինժեներական քաղաք
📅 Օր 3, հոկտեմբերի 3 | Վանաձոր, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն
🤝 «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժիներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Նեյշնլ Ինսթրումենթսի, Սինոփսիս Արմենիայի, PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի, Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ), ՁԻՀ-ի «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության, ՁԻՀ Գիտական ինկուբատորի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի (ՄԻԿ), «ՍայՀաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Հայաստանի Ազգային գերհամակարգչային կենտրոնի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» և «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրերի և «Գիտուժ» նախաձեռնության հետ համագործակցությամբ։