

Սա իրավունքի աշխարհը բացահայտելու և իրավական գիտելիքներիդ հիմքը դնելու հրաշալի հնարավորություն է: Այս աշխատարանի ընթացքում չի կիրառվում ոչ մի սլայդ ու ոչ մի լեկցիա: Ամեն բան հիմնված է գործնական աշխատանքի վրա: ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՈՒՔ ԿՍՈՎՈՐԵՔ՝ Օրենքի հիմունքները, կառուցվածքը և տեսակները, Պայմանագրերի կնքման և վերլուծության հմտություններ, Իրավաբանական իրավիճակների վերլուծությունը հատուկ՝ ԻԿՎԵ մեթոդով, Իրավաբանական օգնության դիմելու անհրաժեշտության գնահատումը, Իրավիճակների վերլուծության և հիմնավորման հմտություններ, Արդյունավետ բանակցություններ վարելու առանձնահատկություններ ԱՇԽԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է Ոչ իրավաբան մասնագիտությունների ղեկավարների համար, Մենեջերների, ձեռնարկատերերի, բիզնեսի սեփականատերերի համար, Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ իրավունքը և կիրառել այն իրենց առօրյա կյանքում և աշխատանքում: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Օրը՝ 6 սեպտեմբեր, 2025 Աշխատարանի տևողությունը՝ 8 ժամ (մեկ ամբողջ օր): Ձեր զարգացման համար ներդրումը՝ 95.000 ՀՀ դրամ Դասընթացի անցկացման վայրը՝ Հոլիդեյ Ինն, Ամիրյան 2, Երևան, Հայստան