Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Ռազմավարության մասին՝ Սեբաստիան Յունգեի հետ
event organizer logo
Matena International School of Leadership and Professional Development
Կրթություն
Միջոցառման մանրամասներ
Մար 12 | 19:00
Բաղրամյան 6
Matena International School of Leadership and Professional Development

Մարտի 12-ին «Մատենան» բացառիկ հանդիպում կանցկացնի «ESMT Berlin»-ի պրոֆեսոր Սեբաստիան Յունգեի մասնակցությամբ։ Այս միջոցառումը նախատեսված է բիզնես առաջնորդների և ղեկավարների համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց գիտելիքը ռազմավարության ոլորտում և ծանոթանալ «Մատենայի» առաջիկա ծրագրերին։

Միջոցառման մասին.

  • Ռազմավարական զրույց. Սեբաստիան Յունգեն քննարկում կվարի ժամանակակից ռազմավարության թեմայով՝ ներկայացնելով կիրառական մոտեցումներ բարդ բիզնես միջավայրերում կողմնորոշվելու և բարձր արդյունավետությամբ որոշումներ կայացնելու վերաբերյալ։
  • Տեղեկատվական հանդիպում. կներկայացվեն «Մատենայի» առաջիկա կրթական ծրագրերը։ «Մատենայի» թիմը կպատասխանի ծրագրերի կառուցվածքին, ուսումնառության արդյունքներին և ընդունելության գործընթացին վերաբերող հարցերին։
  • Նեթվորքինգ. միջոցառումը կեզրափակվի նեթվորքինգային հանդիպմամբ, որը հնարավորություն կտա մասնակիցներին շփվել պրոֆեսորի, «Մատենայի» թիմի և այլ առաջնորդների հետ։

Մանրամասներ.

  • Ամսաթիվ՝ մարտի 12, ժամը՝ 19:00
  • Վայր՝ «Մատենա», Բաղրամյան 6
  • Մասնակցություն՝ անվճար (գրանցումը և հաստատումը պարտադիր են)

❗Կարևոր նկատառում. միջոցառումը բաց է բացառապես գործող ղեկավարների համար։ Տեղերը սահմանափակ են, այդ իսկ պատճառով մասնակցությունը հնարավոր է միայն նախնական հայտերի հաստատման դեպքում։ Գրանցվելուց հետո «Մատենայի» թիմը կուսումնասիրի Ձեր հայտը, և համապատասխանության դեպքում Ձեզ կուղարկվի հաստատում ու QR կոդ, որն անհրաժեշտ է լինելու մուտքի համար։

Այլ միջոցառումներ