

13 տարի շարունակ Տարածաշրջանային HR ամենամյա համաժողովը մեկ հարկի տակ է համախմբում HR մասնագետների, ղեկավարների, մենեջերների, ձեռնարկատերերի, խորհրդատուների և միջազգային խոսնակների՝ առաջնորդության, մարդկանց կառավարման և կազմակերպական փոփոխությունների ամենակարևոր թեմաները քննարկելու համար։
Այս տարի առաջնորդության թեմատիկ շարքը շարունակվում է հզոր և անկեղծ խորագրով՝ Առաջնորդության գինը (The Cost of Leadership) Առաջնորդությունը միայն հաջողության, աճի, ազդեցության և ոգեշնչող պատմությունների մասին չէ։ Յուրաքանչյուր որոշման և փոփոխության հետևում հաճախ թաքնված են ճնշումը, պատասխանատվությունը, դժվար զրույցները, սխալները, անորոշությունը, հուզական ծանրաբեռնվածությունը և առաջ շարժվելու համարձակությունը, երբ բոլոր պատասխանները դեռևս պարզ չեն։ Հիմնական ելույթների, պանելային քննարկումների, իրական кейսերի և networking-ի միջոցով համաժողովը կբացահայտի առաջնորդության իրական կողմը՝ ինչ մարտահրավերների են բախվում առաջնորդները, ինչ պատասխանատվություն են կրում, ինչ դասեր են քաղում և ինչ է պահանջվում մարդկանց ու կազմակերպությունները փոփոխությունների միջով առաջնորդելու համար։
Համաժողովը նախատեսված է HR մասնագետների, CEO-ների, ղեկավարների, բիզնեսի սեփականատերերի, խորհրդատուների, թրեյներների, քոուչերի և բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են մարդկանց հետ, ղեկավարում են փոփոխություններ կամ պատասխանատվություն են կրում կազմակերպության աճի համար։
🎟️ Early Bird տոմսերը մինչև հունիսի 20-ը հասանելի են հատուկ՝ 35,000 դրամ արժեքով։ Գրանցվե՛ք նախապես, ամրագրե՛ք Ձեր տեղը և միացե՛ք տարվա ամենակարևոր HR և առաջնորդության քննարկումներից մեկին։

