

🚀 Արհեստական բանականությունն արդեն դառնում է առօրյա աշխատանքի անբաժանելի մասը, և HR ոլորտը բացառություն չէ։ Սակայն մինչ այն կիրառելը գնահատումների, հարցումների, հավաքագրման կամ ներքին հաղորդակցության գործընթացներում, կարևոր է հասկանալ՝ ինչպես օգտագործել այն անվտանգ և արդյունավետ կերպով։
Այս գործնական աշխատաժողովը նախատեսված է HR, Talent Acquisition, HRBP, People Operations և Learning & Development մասնագետների համար, ովքեր ցանկանում են AI-ը կիրառել իրենց աշխատանքում՝ գործնական և անվտանգ մոտեցմամբ։ Մասնակիցները կծանոթանան տվյալների անվտանգության կարևոր սկզբունքներին՝ • Որ AI գործիքներն են անվտանգ օգտագործման համար • Ինչպիսի տեղեկատվություն չի կարելի փոխանցել AI համակարգերին • Ինչպես անանունացնել զգայուն տվյալները նախքան prompt-երի ստեղծումը Այնուհետև աշխատաժողովը կանցնի գործնական փուլ։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես կարող է AI-ը աջակցել HR գործընթացներում, կծանոթանան արդյունավետ prompt-երի կառուցման սկզբունքներին և կաշխատեն իրական օրինակների վրա, այդ թվում՝ • Performance Review-ների ձևանմուշներ • Հարցումների արդյունքների վերլուծություն • HR ոլորտի տարբեր իրավիճակների համար prompt-երի մշակում
Գործնական հատվածում մասնակիցները կաշխատեն խմբերով, կստեղծեն և կկատարելագործեն prompt-եր իրական HR խնդիրների համար, ինչպես նաև կստեղծեն իրենց աշխատանքին առնչվող անհատական prompt, որը կկարողանան կիրառել արդեն հաջորդ աշխատանքային օրվանից։ 📍 Ձևաչափ՝ Օֆլայն աշխատաժողով ⏳ Տևողություն՝ 4 ժամ 📅 Ամսաթիվ՝ 24 հունիսի
Մասնակցությունը կատարվում է նվիրատվության սկզբունքով՝ սկսած 10 ԱՄՆ դոլարից։ Բոլոր նվիրատվությունները կուղղվեն Technological Education Foundation-ին և կաջակցեն 5 տաղանդավոր ուսանողների՝ ստանալու կրթական նոր հնարավորություններ։ Միացե՛ք աշխատաժողովին և սովորե՛ք, թե ինչպես կիրառել AI-ը HR-ում անվտանգ, գործնական և իրական արժեք ստեղծող ձևով։

