

Որքանո՞վ են պաշտպանված քո զանգերը, հաղորդագրություններն ու ինտերնետ-թրաֆիկը 📱 Դեկտեմբերի 15-ին կզրուցենք թեմայի շուրջ կիբեռանվտանության մասին մեր երրորդ open-talk-ին՝ Ucom, VIVA ու Team Telecom Armenia կիբեռանվտանգության ու տեղեկատվական անվտանգության մասնագետների հետ։ Սպասեք անկեղծ զրույց մեր կյանքի ամենակարևոր ոլորտներից մեկի ամենօրյա սպառնալիքների, դրանց լուծման ու Հայաստանում պատահած իրական դեպքերի մասին։ Կխոսենք նաև՝ ✅ Deepfake-երի, կեղծված ինքնության և AI-դարաշրջանի վտանգների ✅ SIM կլոնավորման ու telecom-ին հատուկ հանցանքների, ✅Մեծ տվյալները պաշտպանելու խնդիրների, ✅ Կիբեռանվտանության ամենաթույլ օղակի՝ մարդու հոգեբանության, ✅Ոլորտում կարիերա սկսելու ✅ …ու շատուշատ այլ հարցերի շուրջ։ Քննարկմանը միանալու համար գրանցվեք այստեղ՝ link 📍Թումո լաբեր, Հալաբյան 2Ա 📅 Դեկտեմբերի 15, 19:00 🌏Հայերեն 2026-ի փետրվարից Թումո լաբերում կմեկնարկի կիբեռանվտանության ուսուցման ծրագիրը։ Մանրամասները՝ tumolabs.am/gsl։ Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏԳՀ) հետ համագործակցությամբ, Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում: Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 🇪🇺

