

Մարտի 25-26-ին Երևանում առաջին անգամ տեղի կունենա միջազգային CX (Customer Experience) 2-օրյա կոնֆերանս և հատուկ մասթերքլաս՝ միջազգային մակարդակի փորձագետ՝ Ian Golding-ի կողմից։ Միջոցառումը միավորելու է խոսնակների թե՛ Հայաստանի, թե՛ Եվրոպայի շուկայից՝ Մեծ Բրիտանիա, Ռումինիա։ CX Conference-ը, որպես հաճախորդների փորձառության մասին մասնագիտացված եզակի միջոցառում, նպատակ ունի՝ • նորովի առանձնացած ոլորտին հաղորդել զարգացման դինամիկ տեմպ • ստեղծել նոր, ընդհանրական հարթակ՝ միջազգային առաջատար փորձը Հայաստան բերելու և տեղական շուկայում լավագույն փորձն ու գիտելիքները ներդնելու համար • դիրքավորել Հայաստանը միջազգային շուկայում որպես հաճախորդակենտրոն բիզնես միջավայր ունեցող երկիր Կոնֆերանսը նախատեսված է՝ • գործադիր օղակի ղեկավարների • բիզնես-սեփականատերերի • CX, CC, HR, ռազմավարական ոլորտի փորձագետների և հմուտ մասնագետների համար Սա երկօրյա ռազմավարական կոնֆերանս է, որը ստեղծված է ձեր ժամանակը հարգելու և կառուցվածքային արժեք ապահովելու համար։ Դուք կանցնեք խնամքով մշակված փորձառության միջով՝ հիմնված վերլուծության, կիրառման և ղեկավարների միջև մասնագիտական երկխոսության վրա։ Ճիշտ այնպես, ինչպես Customer Experience մոտեցումը։ Օր 1Շերտ առ շերտ դուք կբացահայտեք, թե ինչպես է հաճախորդի փորձառությունը ուղղակիորեն կապվում եկամտի, հավատարմության, կազմակերպական մշակույթի և մրցակցային դիրքավորման հետ՝ ոչ թե որպես տեսություն, այլ որպես բիզնես համակարգ։ Դուք կվերանայեք ընդունված պատկերացումները, կհամեմատեք մոդելները և կգնահատեք ձեր կազմակերպությունը միջազգային չափանիշների համատեքստում։ Օր 2 Առանձին մասթերքլաս, որը կվարող է Իեն Գոլդինգը (Մեծ Բրիտանիա)՝ Customer Experience ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներից մեկը։ Մասթերքլասը կենտրոնանալու է CX-ը կառուցվածքային, չափելի կառավարման շրջանակի վերածելու վրա։ Գլխավոր խոսնակներ և թեմաներ
- Ian Golding (Մեծ Բրիտանիա) | Ռազմավարական Customer Experience
- Gabriela Ciupitu (Ռումինիա) | CX KPI և ROI գործիքակազմ
- Vahe Baloulian (ԱՄՆ, Հայաստան) | CX և արժեքները բիզնեսում
- Shushanik Ghaltakhchyan (Հայաստան) | Customer Experience և հոգեբանություն
Յուրաքանչյուր խոսնակ ներկայացնում է գործնական փորձ՝ ոչ թե վերացական մեկնաբանություններ։ Նրանք կքննարկեն իրական խնդիրներ, իրական վերափոխումներ և իրական դասեր, որոնք քաղվել են փորձից։

