

AWS Community Day Armenia 2025-ը՝ ամպային նորարարությանը և ուսուցմանը նվիրված առաջատար միջոցառում, այս տարի տեղի կունենա մայիսի 24-ին՝ Ամերիկյան Համալսարան Հայաստանում (AUA)։
AWS Community Days-ը համայնքի կողմից կազմակերպվող ամպային կրթական միջոցառումներ են, որտեղ ներկայացվում են տեխնիկական քննարկումներ և ցուցադրություններ՝ AWS-ի փորձառու տեղական օգտատերերի, AWS Heroes-ների, AWS Guest Speakers-ների և աշխարհի տարբեր երկրների ոլորտի առաջատարների կողմից։ Շատ առումներով սա «համայնքի կողմից համայնքի համար» կազմակերպվող միջոցառում է։
Այս տարվա միջոցառման կարևորագույն պահերից մեկը կլինի այն, որ Jeff Barr-ը՝ AWS-ի փոխնախագահ և գլխավոր ներկայացուցիչը (Chief Evangelist), առաջին անգամ կայցելի Հայաստան և հանդես կգա գլխավոր ելույթով՝ ներկայացնելով ամպային տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ անփոխարինելի պատկերացումներ։
Նրան կմիանա հիմնական բեմում նաև Anton Babenko-ն՝ AWS Hero և Terraform-ի մասնագետ, ով լայնորեն ճանաչված է իր ստեղծած ամենաշատ օգտագործվող Terraform AWS մոդուլների շնորհիվ։
Ձևավորված օրակարգը ներառում է նաև խորացված տեխնիկական workshop lab-եր, ինչպիսիք են՝ «Building Agentic Workflows on AWS»-ը՝ վարողներ Amazon’s Generative AI Innovation Center-ից, և «Building Generative AI Apps on AWS with CDK»-ն՝ անցկացվող Epam Systems-ի տեղական մասնագետի կողմից։
«Որպես միակ և առաջին միջոցառումը Հայաստանում, որը պաշտոնապես հովանավորվում է AWS-ի կողմից, մենք երաշխավորում ենք համաշխարհային չափանիշներին համապատասխան կազմակերպում և իրական արժեք մեր մասնակիցների համար։ Մենք արդեն ունենք 700+ գրանցված մասնակից, և այդ թիվն արդեն ինքնին խոսում է», — նշել է Kristine Armiyants-ը, AWS User Group-ի հիմնադիր և ղեկավար։
Միջոցառումը հնարավոր է դարձել հովանավորների աջակցության շնորհիվ, որոնց թվում են՝ AUA Akian College of Science and Engineering, Adobe, DasMeta, JetBrains, և Grid Dynamics։
Ավելին խոսնակների, թեմաների և օրակարգի մասին:
AWS Community Day Armenia 2025-ը կներկայացնի տեղական և միջազգային փորձագետների տպավորիչ կազմ, ովքեր ելույթ կունենան cloud architecture, DevOps, infrastructure as code, serverless, և generative AI թեմաներով։ Համայնքի անդամները կստանան առաջնային պատկերացում AWS-ի վետերաններից, գործնական hands-on sessions՝ ինժեներների կողմից և օրինակներ՝ տարբեր ոլորտներում cloud innovation-ի կիրառման վերաբերյալ։
AWS-ի միջոցով կառուցող, տեղակայող կամ մասշտաբավորող մասնագետները, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաներով և նորարարությամբ հետաքրքրված բոլոր անձիք ջերմորեն հրավիրվում են միանալու AWS User Group Armenia-ին և մասնակցելու Community Day 2025 Armeniaմիջոցառմանը։
Մասնակցությունը անվճար է, սակայն նախապես գրանցվելը պարտադիր է։
Workshop-ներին մասնակցելու համար մասնակիցները պետք է իրենց laptop-ները բերեն։