

GYN Armenia 2025 գիտաժողովը պաշտոնապես հավատարմագրվել է EACCME® կողմից։ Մասնակիցներին կշնորհվի 14 եվրոպական ՇՄԶ կրեդիտ Կոնֆերանսի դասավանդման ձևաչափը հիմնված է դասախոսությունների, ինտերակտիվ պարապմունքների, պարզ և այլընտրանքային դեպքերի քննարկման վրա Թիրախային լսարան՝ Մանկաբարձ-գինեկոլոգներ Ճառագայթաբաններ Ուռուցքաբաններ Մանկաբարձության և գինեկոլոգիայի, ճառագայթաբանության, ուռուցքաբանության օրդինատորներ Դասընթացն ավարտելուց հետո Դուք կկարողանաք. Ուսումնասիրել էնդոմետրիոզի ախտորոշման նոր մոտեցումներն ու մեթոդները, հետազոտել ձվարանների, արգանդի պարանոցի չարորակ նորագոյացությունները, դրանց ախտորոշումը և վարման մեթոդները, տիրապետել ուլտրաձայնային մեթոդի առավելություններին; Ամենօրյա պրակտիկայում կիրառել նոր մեթոդներ; Կլինիկական պրակտիկայում օգտագործել ուլտրաձայնը որպես էնդոմետրիոզի, ձվարանների և արգանդի պարանոցի քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդ։ Գնահատել արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների ժամանակ կոլպոսկոպիկ մեթոդի արդիականությունը;; Ծանոթանալ էնդոմետրիոզի սովորական և բարդ ձևերին Ծանոթանալ էնդոմետրիոզով, ձվարանների և արգանդի պարանոցի նորագոյացություններով հիվանդների վարման և բուժման ժամանակակից մեթոդներին։

