
«Դիջիտալ ակտիվների կարգավորումը Հայաստանում»

AmCham
Բիզնես ասոցիացիա
Միջոցառման մանրամասներ
Սեպ 18 | 09:30 - 12:30
Հաղթանակի 1, Երևան, Հայաստան
AmCham
Ամերիկյան առևտրային պալատը Հայաստանում (AmCham Armenia) և Andersen in Armenia ընկերությունը հրավիրում են մասնակցելու «Դիջիտալ ակտիվների կարգավորումը Հայաստանում» թեմայով սեմինարին: Սեմինարը կանցկացվի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ից 12:30-ը, Վիշապ սրահում՝ Tufenkian Heritage Yerevan հյուրանոցում: Սեմինարը նախատեսված է երեք ժամ տևողությամբ և նպատակ ունի մասնակիցներին տրամադրել հստակ պատկերացում Հայաստանի դինամիկ կարգավորող շրջանակի մասին՝ կապված դիջիտալ ակտիվների հետ: Մասնակիցները կստանան գործնական խորհուրդներ և մասնագիտական ուղեցույցներ՝ նոր պահանջներին վստահորեն համապատասխանելու համար: Ծրագրում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
- Վերջին օրենսդրական փոփոխությունները՝ դիջիտալ ակտիվները որպես սեփականության տեսակ ճանաչելու մասին:
- Նոր ընդունված Դիջիտալ ակտիվների մասին օրենքի հիմնական դրույթները:
- Դիջիտալ ակտիվների ծառայություններ մատուցողների լիցենզավորման պահանջները:
- Հանրային առաջարկների կանոնները, հարկումը և շուկայի չարաշահումների կանխարգելումը: