

Ակբա բանկը հրավիրում է մասնակցելու «Դրամական հոսքերի կառավարում» թեմայով գործնական բիզնես դասընթացին։ Դասընթացի ընթացքում կխոսենք դրամական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվությունը ճիշտ կիրառելու մասին՝ բիզնեսում ավելի հիմնավորված ու ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Կքննարկենք դրամական հոսքերի կանխատեսումները և կներկայացնենք դրամական հոսքերի կառավարմանն ուղղված մի քանի կիրառելի լուծումներ։ Միացեք այս գործնական հանդիպմանը և բացահայտեք՝ Ի՞նչ են իրենցից ներկայացնում դրամական հոսքերը Ինչպե՞ս են ազդում դրամական հոսքերը բիզնեսի վրա Ինչպե՞ս կարող ենք կանխատեսել և կառավարել դրամական հոսքերը Գործնական աշխատանք Փետրվարի 24 | 13:00–17:00 Courtyard by Marriott Yerevan (Տերյան 5) Դասընթացավարներ՝ Յուրիկ Գրիգորյան, Մարիաննա Հովհաննիսյան Դասընթացին կարող են մասնակցել միայն փոքր և միջին բիզնեսների ղեկավարները և որոշում կայացնող այլ անձինք։

