

Բրենդինգը, ինչպես և մնացած ոլորտները, դինամիկ է։ Բրենդները պետք է շարունակաբար զարգանան, հարմարվեն նոր տեխնոլոգիաներին, թվային միջավայրի ազդեցությանը, սպառողների փոփոխվող արժեքներին ու վարքագծին, շուկայի փոփոխություններին ու աճող մրցակցությանը։ Իսկ ի՞նչ է այսօր անհրաժեշտ իսկապես ազդեցիկ ու արժեքավոր բրենդ ստեղծելու համար։ 2025թ. բրենդ ստեղծելը պահանջում է ավելին, քան պարզապես որակյալ արտադրանք կամ ծառայություն առաջարկելը, տպավորիչ լոգո ու կարգախոս։ Տվյալներով ղեկավարվող գերհագեցած շուկայի, անսահմանափակ այլընտրանքների, փոփոխվող սպառողական վարքագծի պայմաններում հաջողում են այն բրենդները, որոնք կարողանում են իրենց պատմությամբ գրավել մարդկանց, ձեռք բերել նրանց վստահությունը, մարդկանց հետ էմոցիոնալ կապ հաստատել, վերլուծել տվյալները, չափել իրենց ազդեցությունը, հարմարեցնել իրենց ռազմավարություններն ու մոտեցումները։ Սոցմեդիայի, թվայնացման, արհեստական բանականության և տվյալների դարաշրջանում բրենդների առաքելությունն ավելի կարևոր է, քան երբևէ։ ARDY Talks-ի շրջանակում Braind®բրենդինգային ընկերության համահիմնադիր Էդուարդ Քանքանյանի հետ «Creating Brands in 2025» թեմայով բաց հանդիպում-քննարկմանը կխոսենք ժամանակակից բրենդների կառուցման մասին։
Ի՞նչ ենք քննարկելու՝
- Ինչպես են փոխվել բրենդներ ստեղծելու մոտեցումները թվային դարաշրջանում
- Ինչպես կառուցել բրենդ, որը խոսում է սպառողի լեզվով և արժեքներով
- Ինչպես զարգացնել սեփական անձնական բրենդը և այլն։
Արդի Առավելությունները
- Արագացված ուսուցում
- Փորձառու մասնագետներ
- Մոտիվացնող միջավայր
- Գործնական կապերի հաստատում
- Արդյունքակենտրոն կրթակարգ
- Խնդիրների լուծման կարողություն
Ո՞վ կարող է մասնակցել՝
- Մարքեթինգի մասնագետներ
- Դիզայնի մասնագետներ, բովանդակություն ստեղծողներ
- Կրեատիվ ոլորտի ներկայացուցիչներ
- Ձեռնարկատերեր և startup հիմնադիրներ
- Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բրենդը
- Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են բրենդինգով
ARDY Talks-ը տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ բաց հանդիպում-քննարկումների շարք է։ Հանդիպումների այս ձևաչափը համայնքի հետ շփման մեր ձևերից մեկն է, և նպատակ ունի լինել մատչելի, օգտակար ու հետաքրքիր։ Այն նաև ծառայում է որպես փորձի փոխանակման հարթակ մասնագիտական տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար։