Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան ծրագիր»
event organizer logo
AGBU ARMENIA
Բարեգործական կազմակերպություն
Անվճար
Միջոցառման մանրամասներ
Մար 31 | 18:00
Օնլայն
AGBU ARMENIA

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագիրը հայտարարում է մասնագիտական կարողությունների զարգացման անվճար դասընթացների մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է աջակցել զբաղվածության խնդիր ունեցող անձանց՝ տրամադրելով գործնական գիտելիքներ և պահանջված հմտություններ, որոնք կօգնեն հաջողությամբ ինտեգրվել աշխատաշուկայում, բարձրացնել մրցունակությունը և ապահովել կայուն զբաղվածություն։ Դասընթացների ուղղություններն են՝ Հաճախորդների սպասարկում Հաշվապահություն Վաճառք Լավ առաջադիմություն և ակտիվ մասնակցություն ցուցաբերած մասնակիցները կմասնակցեն նաև անգլերեն լեզվի դասընթացների, փափուկ հմտությունների զարգացման ծրագրերի, ինչպես նաև մարդկային ռեսուրսների մասնագետի խորհրդատվության։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։ Դասընթացներին կարող են մասնակցել Շիրակում, Սյունիքում, Կոտայքում և Երևանոմ բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ (ներառյալ Արցախից տեղահանվածները), ովքեր ձգտում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները՝ աշխատաշուկա մտնելու նպատակով։ Դիմորդներն ընտրվելու են հարցազրույցի միջոցով։ Հաշվապահական ուղղության դիմորդները լրացուցիչ կմասնակցեն մասնագիտական թեստավորման փուլին։ Դասընթացները կանցկացվեն առցանց ձևաչափով, երբեմն կկազմակերպվեն դեմառդեմ հանդիպումներ Երևանում։

Այլ միջոցառումներ