Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Թարգմանչական շաբաթ 2024
event cover
The LOFT
Anti-café
Միջոցառման մանրամասները
Նոյ 12 | 19:30 - Նոյ 16
Մոսկովյան փողոց, 3a, Երևան
The LOFT

«Թարգմանչական շաբաթ 2024» ամենամյա մասնագիտական նախագիծն այս տարի կմեկնարկի նոյեմբերի 12-ին

Արդեն յոթերորդ տարին անընդմեջ իրականացվող այս նախագիծն իր շուրջն է համախմբում ոլորտում գործունեություն ծավալող և/կամ նոր մուտք գործող մասնագետներին։ Այն միտված է հանրայնացնել թարգմանության բազմաշերտ ասպարեզը՝ քննարկման դնելով տարաբնույթ թեմաներ ու ստեղծելով փորձի փոխանակման դաշտ ոլորտով հետաքրքրված անձանց համար։

«Թարգմանչական շաբաթ 2024» մասնագիտական նախագծի շրջանակում իրականացվող միջոցառումներին կհյուրընկալենք ոլորտի լավագույն մասնագետներից շատերին, որոնց հետ միասին ձեզ կներկայացնենք հագեցած, արդյունավետ բովանդակությամբ սեմինար-հանդիպումների շարք։

ԾՐԱԳԻՐ

Նոյեմբերի 12 | Գրական թարգմանություն | Նախագծի մեկնարկ

Բանախոս՝ Արտաշես Էմին

Գրանցման հղում` https://forms.gle/kifDMspmqZ862ZVNA

Նոյեմբերի 13 | Բժշկական թարգմանություն

Բանախոս՝ Գոհար Մկրտչյան

Գրանցման հղում` https://forms.gle/iXjqHxkbJQMZP3Yj9

Նոյեմբերի 14 | Համընթաց թարգմանություն

Բանախոս՝ Լիլիթ Մկրտչյան

Գրանցման հղում` https://forms.gle/4xwqa89LYrqhNguv7

Նոյեմբերի 15 | ChatGPT՝ Թարգմանչական գործիք

Բանախոս՝ Անի Անանյան

Գրանցման հղում` https://forms.gle/qk7h7nrLzFdpbNo96

Նոյեմբերի 16 | Սուրդոթարգմանություն (ժեստերի լեզվի համաժամանակյա թարգմանություն)

Բանախոս՝ Կարինե Հովհաննիսյան

Գրանցման հղում` https://forms.gle/GrFU21ZaKuH9axsq6

Բոլոր միջոցառումների մեկնարկը ժամը 19։30-ին է ԼՈՖԹ կենտրոնում՝ Մոսկովյան 3 հասցեում։

Մուտքավճարը մեկ իրադարձության համար՝ 2,500 դրամ

Ուսանողական քարտի առկայության դեպքում գործում է 20% զեղչ։

© Նախագիծը համակարգվում է Aorist Translation Agency-ի տնօրեն, թարգմանիչ Անի Անանյանի և ԼՈՖԹ-ի համագործակցությամբ։

Այլ Միջոցառումներ