
Հզոր Համայնք 5

Հզոր Միտք / Strong Mind
Երիտասարդական կազմակերպություն
Միջոցառման մանրամասներ
Մար 07 | 10:00
Խորենացի փողոց, 15
Հզոր Միտք / Strong Mind
Տա-դա՜մ Տարվա ամենամասշտաբային միջմարզային կրթական միջոցառումը վերադառնու՜մ է արդեն 5-րդ անգամ։ Հզոր Համայնքն այս տարի ևս մի հարթակում կհամախմբի Հայաստանի բոլոր մարզերից երիտասարդների և տարբեր ոլորտներից լավագույն մասնագետների, գործարարների։ Հավատարիմ մնալով ձևաչափին՝ այս տարի ևս մեզ սպասվում է` Որակյալ կապեր Հայաստանի լավագույն մասնագետների, գործարարների հետ Նոր ընկերներ տարբեր մարզերից Գործնական գիտելիքներ և իրական օրինակներ արժեքավոր ելույթների միջոցով Ակտիվ, մտածող և ուժեղացող համայնքի մասը դառնալու հնարավորություն Ազգային պարերի ուսուցում Եվ, իհարկե, նոր անակնկալներ։ Միջոցառմանը կարող են մասնակցել 14-22 տարեկան Հզոր Մտքի, Ուսանողի Տան անդամները, նրանց թիմակիցները և նրանք, ովքեր կապված են մեր ՄԵԾ Ցանցի հետ։

