

🇦🇲 Բանակի օրվան նվիրված ամենամյա քայլարշավի գրանցման մեկնարկը տրված է։ Արի միասի՛ն նշելու այս կարևոր ու հիշարժան օրը։
Ամենամյա քայլարշավը կսկսենք Ազատի ջրամբարից, կքայլենք դեպի Ազատազէնի՝ Երևանի քաղաքացիական հրաձգարան: Երթուղու երկարությունը մոտ 15 կմ է, տևողությունը՝ 5-6 ժամ։ Քայլարշավը կամփոփենք ազգային երգ ու պարով:
Հանդիպման օրը և վայրը՝ 🔸 Հունվարի 28՝ ժամը 8:30։ 🔸 Երևանի Կայարանամերձ հրապարակ (Սասունցի Դավթի արձանի մոտ)։ Խնդրում ենք չուշանալ նշված ժամից: Երևանի Կայարանամերձ հրապարակից դեպի Ազատի ջրամբար և վերջում հրաձգարանից դեպի Երևանի Կայարանամերձ հրապարակ տեղափոխությունը կիրականացվի միկրոավտոբուսներով: ✅ Մասնակցության արժեքը՝ 3000 ֏: Վճարումը թույլ կտա հոգալ արշավի կազմակերպման նվազագույն ծախսերը: Մասնակցության տարիքը՝ 14 և բարձր: ❗️Գրանցումը պարտադիր է: Գրանցման վերջնաժամկետը՝ հունվարի 26-ը ներառյալ։
Քայլարշավի համար անհրաժեշտ է՝ ∙ Զինվորական/սպորտային տաք, հարմարավետ համազգեստ և կիսաճտքավոր կոշիկներ, ∙ Փոխնորդ հագուստ, ∙ Գլխարկ, ձեռնոց, ձեռնափայտեր, ∙ Անձրևապաշտպան թիկնոց, ∙ Առնվազն 1 լիտր ջուր, ∙ Թեթև սնունդ (բրդուճներ, գազար, խնձոր, չիր, քաղցրեղեն), ∙ Լապտեր, ∙ Դեղատուփ։
Անվտանգության նկատառումներից ելնելով այս տարի ևս քայլարշավը կիրականացնենք առանց զենքերի: Գրանցվի՛ր և դարձի՛ր այս կարևոր իրադարձության մի մասը։

