

Ուրախ ենք հայտարարել, որ այս տարի մենք պահպանում ենք Global Game Jam-ի ավանդույթը Հայաստանում՝ 10-րդ տարին անընդմեջ։ Մենք կազմակերպելու ենք ամենաստեղծագործ և զվարճալի ամենամյա միջոցառումը խաղերի ստեղծողների և խաղերի սիրահարների համար։ Այն տեղի կունենա 2026 թվականի հունվարի 30-ից փետրվարի 1-ը։ Մասնակցությունն անվճար է և այն կլինի հիբրիդային ռեժիմով՝ ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց՝ կախված ձեր նախընտրությունից և ազատ տեղերի քանակից։
Մասնակցության կանոններ 🔹Մտեք լավ տրամադրությամբ։ 🔹 Լինեք 18 տարեկանից բարձր 🔹 Ստեղծեք ցանկացած խաղ 48 ժամվա ընթացքում (սեղանի խաղ, տեսախաղ,...)։ 🔹 Կարող եք մասնակցել ձեր թիմով կամ տեղում թիմ կազմել։ 🔹 Մասնակիցները կարող են լինել խաղերի դիզայներներ, ծրագրավորողներ, նկարիչներ, անիմատորներ, սցենարիստներ, ձայնային դիզայներներ կամ պարզապես սիրահարներ։ Նախկին փորձը պարտադիր չէ։ 🔹 Մասնակիցները պետք է իրենց հետ բերեն բոլոր անհրաժեշտ սարքավորումները (համակարգիչներ, մոնիտորներ, այլ անհրաժեշտ էլեկտրոնային սարքեր, մալուխներ, գրենական պիտույքներ, թուղթ, մկրատ, մարկերներ և այլն): 🔹 Ինտերնետը հասանելի է միայն WIFI կապի միջոցով (առանց տեղական ցանցի):

