Այս էջն ավելի լավ տեսք ունի հավելվածում
event cover
Գիտության շաբաթ
event cover
Գիտուժ / Gituzh
Կրթություն
Անվճար
Միջոցառման մանրամասներ
Սեպ 30 | 10:00 - Հոկ 05 | 19:00
Freedom Square
Գիտուժ / Gituzh

«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով այս աշնանը վերադառնում է տարվա ամենահետաքրքիր և ոգեշնչող իրադարձությունը՝ Գիտության շաբաթ.Հայաստան։

2025 թվականին այն կանցկացվի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝ դպրոցներից ու մանկապարտեզներից մինչև քաղաքային հրապարակներ։ Այս տարի ևս Գիտության շաբաթը կդառնա մի տարածք, որտեղ գիտությունը կխոսի բոլորի լեզվով։

Ի՞նչ է սպասվում՝ ✨ 6-օրյա գիտության փառատոն՝ Ազատության հրապարակում ✨ Ապակենտրոնացված միջոցառումներ՝ Երևանի և մարզերի դպրոցներում, մանկապարտեզներում ու համալսարաններում ✨ Բաց դասախոսություններ՝ տարբեր ոլորտներից ✨ Փորձարարական և խաղային գոտիներ՝ երեխաների և մեծերի համար ✨ Մասնագիտական կողմնորոշման հարթակներ՝ ապագա գիտնականների ու ճարտարագետների համար ✨ Մանկական գիտական խաղեր՝ ուսուցում խաղի միջոցով ✨ Գիտության և արվեստի համագործակցություններ ✨ Գիտաֆանտաստիկայի օրեր՝ ապագայի երևակայական պատկերներով։

Գիտությունը դառնում է հանդիպման վայր՝ ստեղծարար ու քննադատական մտքի, խնդիրներին պատասխաններ գտնելու և նորարար լուծումների համար։

Այլ միջոցառումներ