

Իրական տեխնոլոգիաներ` իրական բիզնեսի համար
Տեխնոլոգիաների և բիզնեսի խաչմերուկում ձևավորված այս հարթակը Հայաստանում շարունակում է իր զարգացումը՝ բացելով նոր էջ։ 2022-ից Yerevan Tech Forum-ը միավորել է ավելի քան 3000 մասնակիցների, 50+ տեղական և միջազգային բանախոսների ու 30+ ոլորտային գործընկերների՝ դառնալով տեխնոլոգիական ոլորտի և բիզնեսի գլխավոր հանդիպման կետը։
📍 2025 թ. նոյեմբերի 14 | Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն Կազմակերպիչ՝ Skill Event Marketing Company
Միայն մեկ օրում ֆորումը կհամախմբի 500+ որոշում կայացնողների՝ գործադիր տնօրենների, պետական կառույցների ներկայացուցիչների, ոլորտային առաջնորդների, ներդրողների և ստարտափների՝ քննարկելու, թե ինչպես են տեխնոլոգիաները փոխում բիզնեսի զարգացման ու մրցակցության կանոնները։
💡 Սա հերթական տեխնոլոգիական կոնֆերանսը չէ։ Ֆորումը գործարքների ու համագործակցությունների իրական հարթակ է․ թեմատիկ քննարկումներ, ոլորտային գործնական քեյսեր, արդյունավետ լուծումների ներկայացումներ և հզոր նեթվորքինգ։ Միջազգային փորձագետներն ու շուկայում առաջատար ընկերությունների առաջնորդները ֆորումի բեմում կներկայացնեն իրենց փորձն ու իրական արդյունք տվող տեխնոլոգիական լուծումները։
✨ Միացեք մեզ՝ դառնալու երկրի ամենաազդեցիկ տեխնոլոգիական և բիզնես իրադարձության մասնակիցը։ 🎟 Բանախոսների և տոմսերի մասին տեղեկատվությունը՝ շուտով։

